Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Վալերի Օսիպյան․ Կարմիր գիծն արդեն քաշել ենք

Վալերի Օսիպյան․ Կարմիր գիծն արդեն քաշել ենք
05.06.2018 | 12:51

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, թե ոստիկանական համակարգում այլևս կոռուպցիա չկա, կարմիր գիծն արդեն քաշել են: Պատասխանելով լրագրողների հարցերին նա ասել է. «Ես վստահորեն հայտարարում եմ՝ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ: Ես չեմ բացառում, հնարավոր է իմ գործընկերներից մեկը կամ երկուսը… Չեմ բացառում: Բայց վստահորեն ասում եմ՝ գոյություն չունի… Հիմնականում այն ստորաբաժանումներն են, որոնք քաղաքացիների հետ են առնչվում: Հիմնականում ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման մասին է խոսքը»:
Ոստիկանապետը վստահեցրեց, որ կլինեն պատասխանատվության ենթարկվողներ․ «Միանշանակ կլինեն: Ես դրա համար ասացի, որ մեկը կամ երկուսը իմ գործընկերներից կլինեն: Եթե չլինեն՝ փառք ու պատիվ իրենց»:


Օսիպյանը նաև հավաստիացրեց, որ հաշվի չեն առնելու պաշտոնները. «Մենք որդեգրել ենք այն սկզբունքը, որ դա կապ չունի: Դա կլինի ոստիկանության պետ Օսիպյանը թե կրտսեր սերժանտ Կիրակոսյանը»: Մանրամասնելով իր ձեռնարկած քայլերը՝ Օսիպյանն ասաց․«Իմ պահանջն է եղել կոնկրետ քայլերը: ՈՒնեմ ծառայություններ, որոնք թույլ են տալիս վերահսկել, և ես վերահսկում եմ»:


Պատասխանելով հարցին, թե առաջիկայում կկրճատվի ոստիկանների թիվը, հաշվի առնելով նախկինում ընդդիմության քննադատությունը, որ համակարգում ծառայողների թիվը չափազանց մեծ է, Վալերի Օսիպյանն ասաց, թե թվի կրճատում կլինի, բայց թե որքանով, առայժմ պարզ չէ, այդ հարցով հատուկ ուսումնասիրություն կկատարվի:

Դիտվել է՝ 2130

Մեկնաբանություններ