Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Արմեն Աշոտյան. Մենք ընտրում ենք վատ տարբերակի ու կործանարար վիճակի միջև

Արմեն Աշոտյան. Մենք ընտրում ենք վատ տարբերակի ու կործանարար վիճակի միջև
01.05.2018 | 20:44

Շնորհավորում եմ, պարո՛ն Փաշինյան, ձեզ մոտ ստացվեց. Աժ հատուկ նիստում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Երբ մի շաբաթ առաջ նա գնում էր հրապարակ, ոչ ոք չէր հավատում, բացի իր կուսակիցներից: «Դուք էներգիա, հույս ներշնչեցիք, ոգևորեցիք մարդկանց»,-ասաց նա: Արմեն Աշոտյանը նշեց, թե եղած խնդիրները չի կարելի վերագրել բացառապես վերջին 10 տարիներին: «Այդուհանդերձ, այս երկու նախագահական ժամկետներից հետո Սերժ Սարգսյանը գնաց՝ իր հետ տանելով պետականության բոլոր ձախողումների ու մեղքերի ծանրությունը: Այս ասպետական քայլից հետո դա առնվազն ազնիվ չէ: Մենք բոլորս ձեր ասած նոր Հայաստանում ենք ապրում և եկեք նոր գինին հին տակառներ չլցնենք»,-ասաց նա:

Ըստ Աշոտյանի, ասացին «Մերժենք Սերժ Սարգսյանին՝ գնաց, Կարեն Կարապետյանին՝ գնաց»: «Այդ արմատների մեջ մենք մեր մեղավորությունն ունենք, գրեթե չկա հանրային գեթ մեկ գործիչ, որն իր մեղքի բաժինը չունի այս խնդիրների համար: Երկրին պետք է ընդդիմություն, այլակարծություն, ազատության արտահայտման հնարավորություն։ Ժողովրդավարությունը տոտալիտար դրսևորումներով չի հաստատվում»,-ասաց նա:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ որպես վարչապետի թեկնածու, դիմադրողական էր, արժանապատիվ, բայց բավարար չէր այն խնդիրների համար, որոնք կան: «Մենք ընտրում ենք վատ տարբերակի ու կործանարար վիճակի միջև»,-ասաց նա և նշեց, որ վատ է, որ չի կարող միանալ, ասել՝ կեցցե այդ ժողովրդավարական շարժումը, բայց կործանարար է, որ ստիպում են կատարել մի որոշում, որն իր համար Հայաստանի ավարտի սկիզբն է:

Դիտվել է՝ 2161

Մեկնաբանություններ