Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Դավիթ Բեկի, Նուբարաշենի և Կուստոյի փողոցների խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Դավիթ Բեկի, Նուբարաշենի և Կուստոյի փողոցների խաչմերուկում
13.02.2018 | 17:59

2018 թվականի փետրվարի 15-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի, Նուբարաշենի և Կուստոյի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Այս մասին տեղեկացնում են ճանապարհային ոստիկանությունից:

Փոփոխության արդյունքում Դավիթ Բեկի փողոցում՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի: Դրա շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Նուբարաշենի ու Կուստոյի փողոցներ ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Միաժամանակ՝ Դավիթ Բեկի փողոցի լուսացույցները աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասում:

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ