Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին եզակի ընտանեկան արխիվ է նվիրաբերվել

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին եզակի ընտանեկան արխիվ է նվիրաբերվել
30.01.2018 | 18:02

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ջանքերի շնորհիվ Հայաստան տեղափոխվեց և թանգարանին նվիրաբերվեց Հայոց ցեղասպանությունը վերապրած ամերիկաբնակ հայ գերդաստանի ընտանեկան արխիվը:

Թանգարանի ինստիտուտից հայտնում են, որ ամերիկաբնակ Սուսան Սոլակյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնեց իր մեծ ընտանիքի մեծ պատմությունը՝ հուշագրություններ, փաստաթղթեր, լուսանկարներ: Նա, իհարկե, վստահ է, որ իրենց ընտանեկան մասունքները հայտնվել են հոգատար ձեռքերում, իսկ նպատակը մեկն է՝ սերունդներին փոխանցել ամենակարևորը՝ հիշողությունը:
Ծնունդով Մեզրեից (Խարբերդի նահանգ) Թոմաս և Էսթեր Մկրտչյանների (Մկրտիչեաններ) ընտանեկան ավելի քան մեկդարյան պատմությունն՝ իրենց պատմական հայրենիքից բռնագաղթվելուց մինչև Միացյալ Նահանգներում բնակությունը հաստատելը, հարուստ է պատմագրական ճշգրիտ տեղեկություններով, ինչպես նաև պարզապես մարդկային կորստի ծանրագույն դրսևորումներով:


Ընտանեկան արխիվային նյութերը կարևոր սկզբնաղբյուր են Խարբերդի հայերի տեղահանության, կոտորածների՝ մասնավորապես գերմանացի պաշտոնյաների՝ թուրքերի մեղսակիցը և աջակիցը լինելու, հայ մտավորականության դաժան սպանության, կիրառված բռնության, ինչպես նաև գաղթականների դրության մասին:


Նյութերը մանրամասն կուսումնասիրվեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողների կողմից և կներկայացվեն հանրությանը:

Դիտվել է՝ 1810

Մեկնաբանություններ