Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Կորած այծերին Մեռյալ ծովում որոնելիս

Կորած այծերին Մեռյալ ծովում որոնելիս
24.01.2018 | 12:21

Հայֆայի համալսարանի գիտնականները վերծանել են Մեռյալ ծովի Կումրանյան թղթագալարներից ևս մեկը: Նրանք ամբողջ տարի հավաքել են 60 հատվածները, որոնց մի մասը մեկ քառակուսի սանտիմետրից փոքր էր: Մագաղաթի հեղինակն անհայտ է, գիտնականները կարծում են, որ հեղինակը եղել է Հրեական անապատում ապրող եվսեյների աղանդի անդամներից մեկը: Նրանք մանրամասներ են պարզել օրացույցից, որ օգտագործում էր աղանդը, օրերի անունները, որ սահմանագծում էին տարվա եղանակները: Ձեռագրում կա և երկրորդ հեղինակ, որ ենթադրաբար ուղղել է առաջին հեղինակների սխալները և լրացուցիչ բացատրություններ հավելել: 1947-ին գտնվեցին հին ձեռագրերի 900 հատվածներ Մեռյալ ծովի ափին Կումրանի քարանձավներում: Գտածոները թվագրվում են մ.թ.ա. 4-րդ դարով: Հիմնականում գրված են մագաղաթի ու պապիրուսի վրա հին հրեերեն ու արամեերեն: Ձեռագրերի հիմնական մասը աստվածաշնչյան տեքստեր են (Հին Կտակարանի գրքերի հատվածներ), գալարներն անվանում են Աստվածաշնչի հնագույն տարբերակ:


Մագաղաթների մասնիկները հավաքել են Հայֆայի համալսարանի դոկտոր Էշբալ Ռաթսոնը և պրոֆեսոր Ջանաթան բեն Դովը: Ձեռագրերը գաղտնագրված էին: Բացի աստվածաշնչյան տեքստերից` կան նաև կենցաղի նկարագրություններ: Օրինակ` աղանդի, որի անդամներն ապրում էին 364- օրյա օրացույցով, տոները: Նրանք ունեցել են ալյուրի, գինու կարագի փառատոներ, որ կարելի է համեմատել հրեական Շավուոտ տոնի հետ: Գիտնականները եզրակացրել են, որ աղանդը տարվա եղանակների անցումային օրերի համար հատուկ բառ ուներ` տեկուֆա: Ժամանակակից իվրիտում այդ բառը նշանակում է «շրջան»: Գրառումները գաղտնազերծելու համար գիտնականները օգտագործել են երկրորդ հեղինակի գրառումները: «Այդ մեկնաբանություններն օգնեցին պազլը հավաքել»` Haaretz-ին ասել է Ռաթսոնը: Մեռյալ ծովի թղթագալարները Կումրանի քարանձավում 1947-ին առաջինը գտել է բեդվին հովիվը` կորած այծերին որոնելիս:
BBC


Հ.Գ. Կորած այծերին որոնելիս` գտնել հարևան ցեղիդ պատմությունը: Ամեն օր չի պատահում: Դեռ ինչքան գաղտնիքներ կան մարդկության պատմության մեջ, որ չեն բացահայտվել ու չեն գտնվել: Գտնվածն էլ ապացուցում է, որ մարդկությունը իր գերակայությունների մեջ շատ չի փոխվել` ալյուր, գինի, կարագ: ՈՒրիշ ի՞նչ է պետք կուշտ ու ուրախ լինելու համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ