Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Երբ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ կտեղափոխվի

Երբ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ կտեղափոխվի
14.12.2017 | 11:26

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, անդրադառնալով նախագահ Դոնալդ Թրամփի՝ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վիճահարույց որոշմանը, ասել է, որ դժվար թե կյանքի կոչվի Թրամփի պաշտոնավարման ժամկետում:

Պետքարտուղարությունում ելույթի ժամանակ Թիլերսոնն ընդգծել է, որ դեսպանատան տեղափոխման համար ԱՄՆ-ից առնվազն 3 կամ ավելի տարի կպահանջվի: «Դա այնպիսի բան չէ, որ միանգամից կատարվի: Հավանաբար, 3 տարուց ոչ շուտ: Սա շատ հավակնոտ ծրագիր է»,-ասել է Թիլերսոնը՝ ընդգծելով, որ կան բազմաթիվ լոգիստիկ խոչընդոտներ:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ