Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Նորավանքի և Արենիի քարանձավի եռաչափ նկարահանումը

Նորավանքի և Արենիի քարանձավի եռաչափ նկարահանումը
25.10.2017 | 16:14

Թումոյում մեկնարկել է թվային պահպանման ևս մի նախագիծ, որի շնորհիվ կիրականացվի UNESCO-ի համաշխարհային ժառանգության մեջ ընդգրկված Նորավանքի և Արենիի քարանձավի եռաչափ սկանավորումը և մշակումը։ Աշխարհի նշանավոր կետերի եռաչափ սկանավորմամբ զբաղվող CyArk միջազգային ընկերության մասնագետները այժմ Հայաստանում են, և Թումոյի ուսանողների ու ոլորտի այլ մասնագետների հետ միասին սկսել են եռաչափ սկանավորման գործընթացը։

Իմ Հայաստան ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող, Սմիթսոնյան ինստիտուտի և Թումոյի կողմից իրականացվող ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 23-ին։ Սկանավորման LiDAR տեխնիկայի հետ ծանոթանալուց հետո մասնակիցները կատարել են սկանավորման առաջին փորձերը Թումանյանի այգում։ Հոկտեմբերի 25-ին խումբը կուղևորվի Նորավանք և Արենիի քարանձավ՝ իրականացնելու եռաչափ նկարահանումը, իսկ ավելի ուշ կզբաղվի հավաքված նյութերի մշակմամբ։


Եռաչափ սկանավորումը վերջին տարիներին աշխարհում մեծ տարածում ստացած տեխնոլոգիա է, որի շնորհիվ աշխարհի կարևորագույն պատմական և մշակութային կոթողները այժմ կարելի է ընդմիշտ պահպանել թվային տիրույթում։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3376

Մեկնաբանություններ