Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Մշակույթի ոլորտը նոր նախարար կունենա

Մշակույթի ոլորտը նոր նախարար կունենա
03.10.2017 | 07:57

Հայաստանի մշակութային քաղաքականությունում այս մեկ տարվա ընթացքում էական բեկում չեղավ: Ավելին, վերջին շրջանում նախարարությունը պարբերաբար հայտնվեց անհեթեթ իրավիճակներում. մեկ ցուցահանդես է փակվում, մեկ` համերգ արգելվում: Նախարար Արմեն Ամիրյանին, կարծես, չի հաջողվում ինտեգրվել այս ոլորտին: Դրա վկայությունն է և՛ ոլորտի ներկայացուցիչների, և՛ իշխանության հենց Բաղրամյան 26-ի դժգոհությունը նրա աշխատանքից:


Մեր տեղեկություններով, իշխանության վերին օղակներում որոշել են, որ 2018-ին Արմեն Ամիրյանը հրաժեշտ կտա պաշտոնին. նոր նախարարի փնտրտուք է սկսվել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ