Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

ԵԱՀԿ ԽՎ. Ադրբեջանում մշտապես խախտվում են մարդու իրավունքները

ԵԱՀԿ ԽՎ. Ադրբեջանում մշտապես խախտվում են մարդու իրավունքները
09.07.2017 | 00:31

ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով ընդհանուր հանձնաժողովը Մինսկում ընթացող նստաշրջանի ժամանակ ընդունել է Ադրբեջանին քննադատող՝ շվեդ պատգամավորի նախաձեռնած բանաձևի նախագիծը, որ քննադատում է Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում տիրող իրավիճակը, մտահոգություն է հայտնում ժողովրդավարության զարգացման վատթարացման, մարդու իրավունքների շարունակական և աճող խախտումների, քաղաքական ընդդիմության, քաղաքացիական հասարակության, լրագրողների և ազատության համար պայքարող այլ պաշտպանների իրավունքների խախտման կապակցությամբ:


Ներկայացնելով բանաձևը՝ հեղինակ Քրիստիան Հոլմ-Բարենֆելդը նշել է, որ խոսքը ժողովրդավարության հետ կապված խնդիրների մասին է այն երկրում, որտեղ մշտապես խախտվում են մարդու իրավունքները: Բանաձևին կողմ է քվեարկել 31 պատվիրակ, դեմ՝ 17-ը, նույնքան պատվիրակ էլ քվեարկել է ձեռնպահ:

Դիտվել է՝ 1643

Մեկնաբանություններ