Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Լավրովը «շատ կոնկրետ» է որակում Պուտինի և Թրամփի զրույցը

Լավրովը «շատ կոնկրետ» է որակում Պուտինի և Թրամփի զրույցը
09.07.2017 | 00:50

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «շատ կոնկրետ» է որակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը Համբուրգում։
«Շատ տևական, կոնկրետ զրույց էր։ Իմ տպավորությամբ՝ հաստատվեց, որ նախագահները՝ և ՌԴ, և ԱՄՆ, առաջնորդվում են առաջին հերթին իրենց երկրների շահերով և հասկանում են այդ շահերը նախ և առաջ նրանում, որ որոնեն փոխշահավետ պայմանավորվածություններ, ոչ թե փորձեն խաղարկել առճակատման սցենարներ, խնդիրներ ստեղծել չեղած տեղից»՝ հայտարարել է Լավրովը։ Երկու նախագահները տրամադրված էին «փնտրել լուծումներ, որոնք համապատասխանում են ԱՄՆ և ՌԴ ազգային շահերին և ամբողջ միջազգային հանրության շահերին»։


Լավրովը մանրամասնել է, որ Թրամփը և Պուտինը քննարկել են Սիրիայի, ՈՒկրաինայի, Կորեական թերակղզու, կիբերանվտանգության խնդիրները և «մի ամբողջ շարք այլ հարցեր», կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել։
ԱՄՆ նախագահը, ասել է Սերգեյ Լավրովը, լսել է ռուսաստանյան իշխանությունների հայտարարությունը ԱՄՆ ընտրություններին չմիջամտելու մասին, ընդունում է դրանք և համարում է, որ հակառակում Ռուսաստանին մեղադրելու արշավը «տարօրինակ է»։
«Նախագահ Թրամփը ասաց, որ այդ արշավը արդեն ձեռք է բերում բավական տարօրինակ բնույթ, քանի որ շատ ամիսների ընթացքում, երբ այդ մեղադրանքները հնչում են, ներկայացված չէ գեթ մեկ փաստ»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։


Նախօրեին ԱՄՆ նախագահի՝ Ռուսաստանի հասցեին Վարշավայում արած քննադատական հայտարարությունների թեման, ըստ Լավրովի, հանդիպման ժամանակ չի քննարկվել։ Վարշավայում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հավանական է համարում ԱՄՆ նախագահի 2016-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը, և Ռուսաստանի գործողություններն Արևելյան Եվրոպայում ապակայունացնող են։

Դիտվել է՝ 2322

Մեկնաբանություններ