Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Մոնղոլիայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածուն

Մոնղոլիայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածուն
09.07.2017 | 00:47

Մոնղոլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ընդդիմադիր դեմոկրատական կուսակցության թեկնածու Խալթամագին Բաթուղլան:
«Մոնղոլիան հաղթեց»,- հայտարարել է ընդդիմադիր թեկնածուն՝ չսպասելով ուրբաթ օրվա ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը:


54-ամյա Բաթուղլան ստացել է ձայների 50,8 տոկոսը, նկարիչ է, եղել է սամբոյի ու ձյուդոյի ազգային հավաքականի անդամ, հայտնի է նաև բիզնես գործունեությամբ: Նա խոստանում է պաշտոնը ստանձնելուն պես զբաղվել երկրի պետական պարտքի մարմամբ: Խալթամագին Բաթուղլայի հիմնական մրցակից, Մոնղոլիայի իշխող Ժողովրդական կուսակցության թեկնածու և խորհրդարանի խոսնակ Միեգոմբըն Էնխբոլդը ստացել է քվեների 40,6 տոկոսը:

Դիտվել է՝ 1938

Մեկնաբանություններ