Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Մոսկվան անթույլատրելի է համարում հետագա արյունահեղությունը

Մոսկվան անթույլատրելի է համարում հետագա արյունահեղությունը
06.07.2017 | 18:34

Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իրավիճակը կայունացնելու համար, հերթական բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ղարաբաղյան հակամարտության կողմերից ստացված տեղեկության համաձայն՝ հուլիսի 4-ի երեկոյան զորքերի շփման գծում տեղ է գտել հրադադարի խախտման հերթական դեպքը, որը հանգեցրել է մարդկային կորուստների՝ այդ թվում խաղաղ բնակիչների շարքում»,- ասել է Զախարովան:


«Անթույլատրելի ենք համարում հետագա արյունահեղությունները և կոչ անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն իրավիճակը կայունացնելու համար: Աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որում ընդգծվում է բռնության դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը»,- ընդգծել է նա:

Դիտվել է՝ 1519

Մեկնաբանություններ