Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններում համաձայնության չեն եկել

Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններում համաձայնության չեն եկել
06.07.2017 | 18:25

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի դիվանագետները համաձայնության չեն եկել Սիրիայում պատերազմական գործողություններից կտրված մասերում «դեէսկալացված տարածքներ» սահմանելու շուրջ:

Այդուհանդերձ, Ռուսաստանի պատվիրակի խոսքով, Աստանայում Սիրիայի հարցով բանակցությունների 5-րդ փուլի ժամանակ հարցերի հիմնական շրջանակի շուրջ «էական համաձայնություն» է ձեռք բերվել: Ալեքսանդր Լավրենտևի փոխանցմամբ՝ երկօրյա հանդիպման արդյունքներն ամփոփման կարիք ունեն: Նա ավելացրել է, որ թուրք պաշտոնյաները լրացուցիչ ժամանակ են խնդրել՝ համակարգելու թուրքական կողմի մասնակցությունը այն տարածքներում, որոնք բաժանարար գիծ են ապստամբների և կառավարական ուժերի միջև: Ղազախստանի արտգործնախարար Կայրաթ Աբդուռահմանովը հայտնել է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը համաձայնել են օգոստոսի 1-2-ին հանդիպել Թեհրանում՝ չհամաձայնեցված խնդիրները լուծելու համար:

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ