Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Հունգարացի ոստիկանները թուրք վարորդի բեռնատարում Ուրարտուի հնություններ են հայտնաբերել

Հունգարացի ոստիկանները թուրք վարորդի բեռնատարում Ուրարտուի հնություններ են հայտնաբերել
09.02.2017 | 22:54

Հունգարիայի ոստիկանությունը ենթադրաբար Վանի թագավորության՝ Ուրարտուի բարձրաստիճան զինվորականի դամբարանից դուրս բերված բրոնզե սաղավարտ, զանգեր և այլ հնություններ է հայտնաբերել դեպի Լիտվա ուղևորվող բեռնատարում: Ոստիկանությունը հայտարարել է, որ դրանց ընդհանուր արժեքը մոտ 690 հազար դոլար է: Associated Press-ի փոխանցմամբ՝ բեռնատարի 50-ամյա թուրք վարորդը պնդել է, թե Ստամբուլում մի մարդ իրեն 300 եվրո էր վճարել այդ իրերը Լեհաստան տեղափոխելու համար: Ոստիկանությունն առաջարկել է գողոնն ընդունելու մեղադրանք առաջադրել վարորդին: Հնությունները, ընդհանուր թվով՝ 115 հատ, հունգարացի իրավապահները հայտնաբերել են դեռ անցած տարվա սեպտեմբերին՝ բեռնատարի սովորական ստուգման ժամանակ:

Դրանց թվում եղել են նաև հին հռոմեական ոսկեդրամներ, հին պարսկական, շումերական, ասորական և այլ մշակույթների առարկաներ: Այդ իրերից ոչ մեկը որևէ թանգարանի կամ մասնավոր հավաքածուի մաս չէ: Բռնագրավված հնությունները, որոնք, ինչպես ենթադրում են փորձագետները, մ.թ.ա. 900 թվականի են, այժմ պահպանվում են Բուդապեշտի Գեղարվեստի թանգարանում:

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ