Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Էրդողանը սպառնում է ԵՄ-ին բացել սահմանները փախստականների համար

Էրդողանը սպառնում է ԵՄ-ին բացել սահմանները փախստականների համար
26.11.2016 | 01:49

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնում է Բրյուսելին բացել սահմանները փախստականների համար՝ Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները սառեցնելու մասին բանաձևն ընդունելուց հետո։


Ստամբուլում ելույթում Էրդողանը նշել է, որ քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ, եթե Եվրամիությունն Անկարայի հարցում ոչ բարեկամական քաղաքականություն սահմանի։ «Ինձ լսեք, եթե այդպես շարունակվի, այս սահմանները կբացվեն»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Դիտվել է՝ 382

Մեկնաբանություններ