Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

2017թ. հունվարի 1-ից սպառողների համար կգործեն բնական գազի նվազեցված սակագներ

2017թ. հունվարի 1-ից սպառողների համար կգործեն բնական գազի նվազեցված սակագներ
25.11.2016 | 19:01

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 25-ի կայացած նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները.

1) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան. ա.մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն), բ.600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն), 2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը` ա.նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն), բ.ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառման դեպքում՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառման դեպքում՝ 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն), 3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն), 4) ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ վերը նշված 1-3-րդ կետերով նախատեսված սպառողների, վաճառվող բնական գազի սակագինը՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն), 5) ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ վերը նշված 1-3-րդ կետերով նախատեսված սպառողների, վաճառվող բնական գազի սակագինը 242.1 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն): Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1-ից:

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ