Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Մայաների առեղծվածները՝ բուրգ՝ բուրգի ներսում

Մայաների առեղծվածները՝ բուրգ՝ բուրգի ներսում
18.11.2016 | 11:32

Մայաների քաղաքակրթության ամենահայտնի ու ուսումնասիրված բուրգերից մեկը՝ Կուկուլկանը, որ Մեքսիկայում է, Յուկատան թերակղզու Չիչեն-Իցա քաղաքում, գիտնականներին անակնկալ մատուցեց, երբ նրանք արդեն 1930-ական թվականներից հայտնի ներքին բուրգում ևս մեկ բուրգ բացահայտեցին, որ Կուկուլկանը դարձնում է եռաբուրգ:

Հնագետների կարծիքով՝ միջին բուրգի՝ 20 մետր բարձրությամբ, կառուցումն ավարտվել մինչև 1000 թվականը, իսկ արտաքինը 30 մետր բարձրությամբ՝ XIV դարում: Առայժմ հայտնի չէ՝ խորքային բուրգի տարիքը, որ հայտնագործել են մեքսիկացի հնագետները Ռենե Չավես Սեգուրոյի գլխավորությամբ՝ ռադիոէլեկտրոնային ուսումնասիրությունը ի հայտ է բերել 10 մետր բարձրություն: Գիտնականները հույս ունեն, որ հատնագործությունը նոր բանալի կտա՝ հասկանալու մայաների ինքնատիպ մշակույթը այն ժամանակներում, երբ նրանք ուժեղ ներգործություն ունեին Կենտրոնական Մեքսիկայի մյուս պետությունների վրա:

Պատմաբանները կարծում են, որ մայաները կարող էին բուրգեր կառուցել ամենատարբեր պատճառներով՝ ներառյալ առևտրային ճանապարհների անկումը կանխելու՝ իրենց աստվածներին պաշտամունքի նոր ապացույց ներկայացնելով, կամ՝ ի փառս նոր արքայի:
Մայաների բազմաբուրգ բուրգերից է Չոչուլի Մեծ բուրգը, որ կենտրոնական Մեքսիկայում է և նվազագույնը վեց բուրգ ունի իր ներսում: Մայաների քաղաքակրթությունը ծաղկում էր ապրում 250- 800 թվականներին, երբ նրանք վերահսկում էին ժամանակակից Հոնդուրասից մինչև Մեքսիկայի կենտրոնական մասը: Հետո նրանք չանհետացան և ացտեկների հետ ապրեցին հետագա դարերում, հասան մինչև գաղութացման դարաշրջանին: Մայաների լեզուն ևս պահպանվել է, XXI դարում 5 միլիոն մարդ խոսում է մայաների բարբառներով:
BBC


Հ.Գ. Հետո էլ ասում էին, թե մայաների օրացույցով աշխարհի վերջը գալու է, այդպես էլ ոչ ոք չհասկացավ, որ մայաները ալարել էին շարունակել օրացույցը՝ ինչ իմաստ ուներ ժամանակից այդքան առաջ անցնելը: Ժամանակը կգար՝ նոր օրացույցը կկազմեին: Ինչո՞ւ չկազմեցին, առանց օրացույցի էլ ամեն ինչ պարզ էր նոր ժամանակներում: Իսկ գաղտնիքներ նրանք դեռ շատ ունեն և ամենամեծ գաղտնիքը Անհետացած քաղաքն է՝ Պայտիտին, որ գտնելուն պես՝ վերադառնալու են բոլորը: Գուցե Դոնալդ Թրամփը այդ պատճառով է որոշել Մեքսիկայի հետ պատ կառուցել, որ մայաները չներխուժե՞ն ԱՄՆ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5496

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ