Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվում է ևս երեք ամսով

Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվում է ևս երեք ամսով
13.10.2016 | 09:05

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ընդունել է արտակարգ դրության ժամկետը երեք ամսով երկարաձգելու կառավարության առաջարկը: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, արտակարգ դրությունը կերկարաձգվի հոկտեմբերի 19-ին ժամը 01:00-ից սկսած: Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու առաջարկ հնչեցրել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:

«Պետությանը ժամանակ է հարկավոր Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կառույցի հետևորդներից ազատվելու համար, և երեք ամիսը, թերևս, բավարար չի լինի այդ գործընթացը լիովին ավարտին հասցնելու համար»,- հայտարարել էր նա:

Դիտվել է՝ 419

Մեկնաբանություններ