Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Բարաք Օբամա. Ճանապարհ դեպի առաջ 5. Ապագայի հույսը

Բարաք Օբամա. Ճանապարհ դեպի առաջ 5. Ապագայի հույսը
13.10.2016 | 09:02

(սկիզբը` այստեղ)


ԱՄՆ-ի քաղաքական համակարգը կարող է նյարդայնացնել: Ես դա գիտեմ՝ հավատացեք ինձ: Բայց երկու հարյուրամյակ այդ համակարգը եղել է տնտեսական ու սոցիալական առաջընթացի աղբյուր: Եվ վերջին ութ տարիների առաջընթացը նույնպես պետք է աշխարհին որոշակի հույս տա: Չնայած տարատեսակ տարբերություններին ու տարակարծություններին՝ երկրորդ մեծ ճգնաժամը հաջողվեց կանխել: Ֆինանսական համակարգը կայունացավ և հարկատուներին դա ոչ մի ցենտ չարժեցավ, փրկվեց և ավտոմոբիլային արդյունաբերությունը: Ես ընդունեցի հարկաբյուջետային խթանման միջոցների փաթեթ՝ առավել ընդգրկուն ու օպերատիվ, քան նախագահ Ռուզվելտի «Նոր քաղաքականության» բարեփոխումների համակարգը, և 1930-ականներից սկսած ֆինանսական համակարգի կանոնների վերանայմանը հետևեցի, նաև՝ առողջապահության բարեփոխմանը և ավտոմոբիլային արդյունաբերության ու էլեկտրակայանների ձեռնարկություններում արտանետումների կրճատման նոր կանոնների ներմուծմանը:

Արդյունքներն ակնհայտ են՝ առավել հաստատուն աճող էկոնոմիկա, 15 միլիոն նոր աշխատատեղեր մասնավոր հատվածում՝ սկսած 2010-ից, աշխատավարձի աճ, աղքատության կրճատում, անհավասարության հարցում արմատական շրջադարձի սկիզբ, բժշկական ապահովագրություն ունեցող քաղաքացիների թվի աճ 20 միլիոն մարդու համար՝ վերջին 50 տարում առողջապահության աճի տեմպերի նվազագույն հատկացումների պարագայում, տարեկան դեֆիցիտի նվազում երեք քառորդով և ածխածնի արտանետումների կրճատում: Մնացած աշխատանքների անցկացման համար նոր հիմքեր են դրված: Մենք պետք է ստեղծենք նոր ապագա: Այդ ապագան պետք է ապահովի ոչ միայն կայուն աճ, այլև աճ, որի արդյունքներից կարող են օգտվել բնակչության բոլոր շերտերը: Դրան հասնելու համար ԱՄՆ-ը հետագայում էլ պիտի ձգտի, բոլոր պետությունների հետ համագործակցելով, կառուցել առավել ուժեղ և ծաղկուն տնտեսություն մեր բոլոր քաղաքացիների բազում սերունդների համար:
The Economist, Մեծ Բրիտանիա


Հ.Գ. Ինչ իդիլիա, ապրիր՝ չեմ ուզում: Կարծես՝ աշխարհում վերացել են պատերազմներն ու լոկալ բախումները, ահաբեկչություններն ու սպանությունները: Ամեն ինչ հրաշալի է ու ավելի հրաշալի դառնալու նոր հիմքերով ապահովված: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ԱՄՆ պատմության մեջ առաջին մուլատ, ձախլիկ (ինչպես նաև Ջոն Քենեդին) նախագահ Բարաք Օբաման ավարտում է նախագահի երկրորդ ժամկետը: Ո՞վ կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը՝ հանրապետակա՞ն Տրամպը, թե՞ դեմոկրատ Քլինթոնը: Էքսցենտրիկ տղամա՞րդ, թե՞ առաջին կինը: ԱՄՆ ժողովուրդը նոյեմբերի ութին կընտրի երկրի հաջորդ նախագահին, իսկ Բարաք Օբաման, ամենայն հավանականությամբ, քաղաքականությունից չի հեռանա: ԱՄՆ-ը միակ երկիրն է աշխարհում, որտեղ նախկին նախագահներին շարունակում են նախագահ անվանել: Պարզապես պարտադիր նշում են անունը և ազգանունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ