Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Անհրաժեշտ են ամենախիստ պատժամիջոցներ Պանամական օֆշորային սկանդալի մասնակիցների դեմ»

«Անհրաժեշտ են ամենախիստ պատժամիջոցներ Պանամական օֆշորային սկանդալի մասնակիցների դեմ»
12.10.2016 | 21:40

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԵԽԽՎ լիագումար նիստում Պանամական օֆշորային սկանդալի վերաբերյալ ելույթ է ունեցել՝ մատնանշելով Ալիևի դուստրերի ոսկու հանքերի մասին։
«Ներկայումս ամբողջ աշխարհում լրջագույն խնդիր է անկատար հարկային քաղաքականությունը և դրանից բխող եկամուտները թաքցնելու խնդիրը, այսինքն՝ անօրինական եկամուտներ ստանալու փորձը, ստվերային տնտեսությունը, իսկ դա նշանակում է նաև՝ անօրինական ծախսերը: Սա հանգեցնում է մեկ ակնհայտ երևույթի՝ անարդարության և անհավասար մրցակցային պայմանների ձևավորման:


Իհարկե, սա նոր երևույթ չէ, սակայն ներկայումս տեղեկատվական ցանցերով և արտասահմանյան ժամանակակից ձևերով այն հասել է իր ծավալներով նոր, ահագնացող մակարդակի։ Այդ երևույթները հանդես են գալիս տարբեր ձևերով և նախ և առաջ, այսպես կոչված՝ օֆշորների տեսքով»,- հայտարարել է Միքայել Մելքումյանը: Նա ասել է, որ նշված խնդիրների լուծումը պետք է կայանա միջազգային հանրության և պետությունների համատեղ և արդյունավետ ջանքերով։


«Ինչպես կարող է այն կայանալ, եթե որոշ երկրներում (օրինակ՝ Ադրբեջանում) դրան նպաստում են հենց երկրների ղեկավարները և հետո այն քողարկելու համար սանձազերծում պատերազմ, ինչպես այն տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գծի ամբողջ երկայնքով ապրիլի 2-5-ին: Սակայն ռիսկեր, կապված օֆշորների, կապիտալի անօրինական արտահանման և ապա, այսպես կոչված, ռեէքսպորտի հետ, իհարկե, միշտ էլ կան:


Այս առումով անհրաժեշտ են ամենախիստ պատժամիջոցները թե՜ քրեական օրենսգրքերի և թե՜ վարչական, հարկային օրենսդրության շրջանականերում։ Դրա հիմքում պետք է լինի ժամանակին և անհրաժեշտ ծավալով տեղեկատվության ամբողջ ծավալով տրամադրումը տարբեր պետությունների կողմից: Դրա մասին կան միջպետական պարտավորություններ: ՈՒղղակի դրանք պետք է հետևողականորեն կատարել:


Կարևոր նշանակություն է ձեռք բերում նաև Կենտրոնական բանկի և այլ կառույցներում գործող ֆինանսական մոնետարների գործունեությունը և դրանց կանխարգելիչ գործունեությունը, Մանիվալի, Գրեկոյի և կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտների արդյունավետ գործունեությունը: Երեք հիմնական կարևոր ուղղություններ են՝ կոռուպցիա, մենաշնորհների դեմ պայքար և դատական արդարացի համակարգ, մարդու իրավունքներ: Սակայն այս ամենը չպետք է խոչընդոտի նաև լեգալ կապիտալի ազատ տեղաշարժին, այլապես մենք կնվազեցնենք երկրների ներդրումային գրավչությունը:


Անդրադառնալով Պանամական փաստաթղթերին, նշեմ, որ Ադրբեջանի նախագահի ընտանիքի անդամների համար առանձին գլուխ է հատկացված, որտեղ ներկայացվում են նրանց կապերը օֆշորային կազմակերպությունների բարդ համակարգի հետ: Այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ 2003 թվականին Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովը ստեղծում է AtaHolding կոնգլոմերատը Ալիևների ընտանիքի անդամների մասնակցությամբ, որի հետաքրքրությունների շրջանակը սկսվում է բանկային, հեռուստակոմունիկացիոն ոլորտներից մինչև բնական ռեսուրսներով հարուստ երկրի շինարարական, հանքարդյունաբերական և նավթագազային ոլորտներ:


Պանամայում Մամեդովը հիմնադրել է երկու կառույց՝ «FM Management Holding Group»-ը և «UF Universe Foundation»-ը, վերջինը հանդիսանում է նախորդի կառավարողը, իսկ կառավարիչներից մեկը Մեհրիբան Ալիևան է: Համաձայն «Պանամական փաստաթղթերի» և «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննության նախագծի» (OCCRP)՝ 2006 թվականին նախագահ Ալիևը վեց ոսկու հանքերի օգտագործման իրավունքը փոխանցել է ադրբեջանական մի քանի կազմակերպությունների, այդ թվում՝ երկու օֆշորային կազմակերպության, որոնք իրականում պատկանում են Ալիևի երկու աղջիկներին: Քույրերին է պատկանում նաև բրիտանական Globex International LLP-ի բաժնետոմսերի 56 %-ը և պանամական Londex Resourses S.A.-ն: Վեց ոսկու հանքերի բաժնետոմսերի համապատասխանաբար 11 %-ը և 45 %-ը տնօրինում են այս երկու կազմակերպությունները»,- հայտարարել է Մելքումյանը:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ