Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Չավուշօղլուն Մինսկի խմբին խորհուրդ է տվել ավելի շատ աշխատել՝ Ղարաբաղի հարցը լուծելու համար

Չավուշօղլուն Մինսկի խմբին խորհուրդ է տվել ավելի շատ աշխատել՝ Ղարաբաղի հարցը լուծելու համար
12.10.2016 | 21:37

Թուրքիայի արտգործնախարարն այսօր ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ՝ ներկայացնելով պետական հեղաշրջման փորձից հետո երկրում ստեղծված իրավիճակը, այնուհետև պատասխանել է պատգամավորների հարցերին:

Թուրքիան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը լուծվի՝ ԵԽԽՎ լիագումար նիստում ասել է Մևլութ Չավուշօղլուն: «Մինսկի խումբը, կարծում եմ, պետք է շատ աշխատի այս հարցը լուծելու համար»,- ասաց Չավուշօղլուն: Նա ավելացրեց, որ Թուրքիան նաև ուզում է լավացնել հարաբերությունները Հայաստանի հետ:

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ