38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայաստանը, Նոյյան տապանի և մարդկության վերածննդի երկիր լինելուց առաջ, եղել է մարդկության արարչագործության բնօրրանը

Հայաստանը, Նոյյան տապանի և մարդկության վերածննդի երկիր լինելուց առաջ, եղել է մարդկության արարչագործության բնօրրանը
12.07.2016 | 01:00

Ներկայումս Մերձավոր Արևելքում քաղաքական գործընթացները զարգանում են սրընթաց արագությամբ՝ ստեղծելով անկայունության և խառնակության անցանկալի մթնոլորտ: Աշխարհաքաղաքական օրինաչափություններն ընթանում են հստակ և որոշակի սցենարներով՝ շոշափելով ամբողջական ժողովուրդների և պետությունների կենսական շահերն ու ճակատագիրը: Խոսքը համաշխարհային ստվերային կառավարության ուղեղային կենտրոնների մշակած ծրագրերի և գործունեության մասին է:


Այս տարածաշրջանում լուրջ խաղացող է Իսրայելը, որն այստեղ սիոնիստական ուժերի առաջնադիրքն է: Ընդհանրապես, սիոնիզմի ավերիչ և քայքայիչ ձեռքն ամենուրեք է՝ Լիբանանում, Սիրիայում, Իրաքում և այլ երկրներում: Այսպես կոչված, «Մահմեդական պետություն» ռազմական և ահաբեկչական կազմավորման ստեղծողը ևս նրանք են: Մերձավոր Արևելքն այժմ հիշեցնում է վառոդով լի մի տակառ, որը շատ շուտով կարող է պայթել՝ ավերելով և ոչնչացնելով ամեն ինչ:


Այս տարածաշրջանում իրականացվում են «Մեծ Մերձավոր Արևելք» և «Նոր Մերձավոր Արևելք» մասոնական ծրագրերը, որոնց նպատակն իրենց համար անընդունելի վարչակարգերի տապալումն է, ազգային պետությունների կործանումը և սահմանների վերաձևումը՝ ըստ իրենց ճաշակի: ՈՒշագրավ են այս հայեցակարգերը կյանքի կոչելու դրդապատճառն ու շարժառիթը:


Դրանցից առաջինը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը ներկայացրել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ ի պատասխան 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների: Առերևույթ նպատակն Արևմուտքի համար մահմեդական աշխարհն անվտանգ դարձնելն է և ահաբեկչությունը կանխելը, իրականում դա պատրվակ է, որպեսզի հնարավոր լինի տնտեսապես թափանցել այս տարածաշրջան, տիրել բնական ռեսուրսներին, վերահսկողության տակ առնել բոլոր վարչակարգերը, ռազմավարական ուղիները և հասնել գերիշխող դիրքի: Այն էլ ասենք, որ «Նոր Մերձավոր Արևելք» հայեցակարգը շրջանառության մեջ է մտել նախորդից դժգոհ լինելու պատճառով: Առաջին ծրագիրը ներառում էր 23 երկիր, իսկ «Նոր Մերձավոր Արևելք» հայեցակարգը՝ 19 երկիր: Այդ երկրների շարքում է նաև Հայաստանը: Արձանագրենք, որ, ըստ այդ ծրագրերի, Արցախը հանձնվում է, այսպես կոչված, Ադրբեջանին: Թուրքիայի արևելքում՝ Արևմտյան Հայաստանում հիմնվում է Քրդստան ապօրինի պետություն, որը դառնալու է ԱՄՆ-ի և Իսրայելի կամակատարը:


Տարածաշրջանում հիմնական բախումը Իսրայել-Պաղեստին հակամարտությունն է, որը միտումնավոր ձևով անտեսվում է: «Մահմեդական պետություն» կազմավորման միջոցով զանգվածային կերպով ոչնչացվում են արաբները, քրդերը, դրուզները, հայերը և այլ ազգերի ներկայացուցիչներ, այսինքն՝ մահմեդականները, քրիստոնյաները, ալևիները և այլք: Այդ ուժերն իրենց մութ և հանցավոր ծրագրերն իրականացնելու համար ձևավորում են մահմեդական և քրիստոնյա բևեռներ, ինչպես նաև ներմահմեդական բախման կողմեր՝ սուննիներ և շիաներ:


Մեզ հայտնի աշխարհաքաղաքական այդ պղտոր ուժերն ստեղծել են մակաբույծ և հակամարդկային մի համակարգ և անպատիժ ձևով շահագործում են մյուս ժողովուրդներին: Փաստորեն, «Մահմեդական պետություն» կազմավորումը այդ հանցավոր ծրագրերի իրագործման մարտավարական գործիքն է: Նրան սատարում է նաև Թուրքիան, չնայած ինքն էլ է ահաբեկչական հարվածների թիրախ դարձել:


Մի հետաքրքրական օրինաչափություն. սիոնիստներն իրենց ոճրային ցանցն են ստեղծել շատ տարածաշրջաններում և երկրներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և այլն) գործելով համակարգված ու հստակ ծրագրով: Այս առումով Իսրայելը սառցալեռան սոսկ երևացող մասն է: Նրանք իրենց ազդեցության ոլորտն են ստեղծել Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում և այլուր՝ կազմակերպելով «խորքային» պետություններ: Այս տեսակետից նշենք, որ Ադրբեջանը հենց սիոնիստական գաղտնի ծրագիր է՝ ուղղված Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Ներդաշնակ և սահուն գործելու դեպքում այս կառուցակարգը (մեխանիզմ) կարող է իրագործել ցանկացած ոճիր ու պատմության թատերաբեմից վերացնել ուզածդ պետությունը: Չմոռանանք, որ ոճրապարտ այս դաշինքի մեջ են Սաուդյան Արաբիան և Կատարը, որոնք արդեն վերածվել են խամաճիկային պետությունների: Այդ գործելակերպի քաղաքական տեխնոլոգիաներն են «գունավոր» հեղափոխությունները և հուդայական-քամական արժեքների քարոզչությունը:


Հայաստանը ևս ենթակա է վտանգների և սպառնալիքների: Մարտահրավերները բավական լուրջ են: Մենք չենք կարող մեկուսացված և անջրպետված ապրել: Ամբողջ խնդիրն այն է, որ սիոնիստների հեղինակած համաթուրքական (պանթուրքական) ծրագրի իրագործման ճանապարհին առկա է հայկական սեպը: Ելնելով այս հանգամանքից՝ Հայաստանը դարձել է թիրախ և մշտատև պատերազմի օջախ: Ադրբեջանը գործում է այս համատեքստում, իրագործում է սադրանքներ և նյութում դավեր, որոնք բավականին թանկ են նստում մեզ վրա: Բայց այդ ուժերը ոչ մի կերպ չեն ընկալում հայ տեսակի աստվածային էությունը, որին պարզապես հնարավոր չէ հաղթել:


Կոնկրետ Հայաստանի Հանրապետության դեմ կիրառվում են քաղաքակրթական, ժողովրդագրական, բարոյահոգեբանական և այլ պատերազմներ, որոնց նպատակը մեր երկրի կործանումն է: Բացի սահմանային միջադեպերից և հարձակումներից, մեր դեմ իրականացվում է նաև արժեքային գրոհների մարտավարությունը: Դա արտահայտվում է բռնության, միասեռականության, անբարոյականության, աղանդների գործունեության, գենդերային գաղափարների արմատավորման և այլ ձևերով: Եվ սա կատարվում է մարդու իրավունքների և ժողովրդավարության կեղծ գաղափարների հովանու ներքո՝ իսպառ բացառելով համամարդկային, ազգային և բարոյական չափանիշները: Այս իմաստով շատ գործուն բացասական դեր է կատարում հեռուստաեթերը, որի սևեռուն նպատակը հայ տեսակի խաթարումն է և աղավաղումը:


Այս շարքում մեծ տեղ են զբաղեցնում նաև գիտական և քաղաքակրթական կեղծարարությունները, թեկուզ և այն պարագան, որ հայոց պատմությունը միտումնավոր ձևով ներկայացվում է միայն քրիստոնեական արժեհամակարգի տեսանկյունից: Հատուկ մեթոդաբանությամբ շրջանցվում է այն տեսադրույթը, որ մենք Հիսուս Քրիստոսից առաջ ունեցել ենք քաղաքակրթություն և պատմություն, իսկ քրիստոնեությունը դրանց բնական շարունակությունն է: Այսինքն, Հայաստանը, Նոյյան տապանի և մարդկության վերածննդի երկիր լինելուց առաջ, եղել է մարդկության արարչագործության բնօրրանը, ուր արարվել է Հայամարդը կամ Աստվածամարդը: Համաշխարհային պատմության էջերից խնամքով և փութաջանությամբ մաքրվում է հայկական քաղաքակրթական հետքը, որը հնարավոր չէ վերացնել:


Մեր կարծիքով՝ սիոնիստական ուժերի հակամարդկային և ոճրագործ գործունեությանը արդյունավետ կերպով հակադարձում է Մոսկվա-Թեհրան-Պեկին ռազմավարական առանցքը, որը խաղաղության և կայունության հուսալի երաշխիք է: Դրա լավագույն հավաստումը Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի խորտակիչ հարվածն էր ԻՊ-ին, որը փոխեց ուժերի հարաբերակցությունը և հիմք դրեց նոր աշխարհակարգի ձևավորմանը:
ՀՀ քաղաքական ղեկավարությունը պետք է գործի, նկատի առնելով այս բևեռը և նոր իրողությունները ու հետամուտ լինի իր ազգային նպատակների իրագործմանը: Այդ դեպքում մենք կունենանք առավել ապահով կացություն, ազգային անվտանգության բարձր աստիճան և տեսանելի ու պաշտպանված ապագա: Կենսական անհրաժեշտություն է ուժեղացնել հայկական գործոնը՝ այն դարձնելով տարածաշրջանային փաստ և իրողություն:

Ռուբեն ՆԱՀԱՏԱԿՅԱՆ
Պատմաբան, վերլուծաբան

Դիտվել է՝ 2387

Մեկնաբանություններ