38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մատեո Ռենցին ընդունել է Կոլիզեյը

Մատեո Ռենցին ընդունել է Կոլիզեյը
03.07.2016 | 12:51

Հռոմում ավարտվել է Կոլիզեյի վերականգնման առաջին փուլը: Հնադարյան ամֆիթատրոնի պատերը մաքրել են կեղտաշերտից: Աշխատանքից հետո Կոլիզեյի տարածքում անցկացվել է հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին: 2000 տարի առաջ կառուցված Կոլիզեյում վերջին անգամ վերականգնողական աշխատանքներ տարվել են նախորդ հարյուրամյակի 30-ական թվականներին: Իտալիայի իշխանությունները կոչ են արել գործարարներին օգնել վերականգնել երկրի ճարտարապետական տեսարժան վայրերը: Կոլիզեյի համար կոշիկ արտադրող տեղի ընկերություններից մեկի սեփականատերը նվիրաբերել էր 25 մլն եվրո: Պատերի մաքրումը տևել է 3 տարի:

Ընդհանուր առմամբ՝ մաքրվել է 10 հազար քառ.մ տարածք: Աշխատակիցները նաև փակել են ճաքերը: Մշակույթի նախարարությունը խոստացել է տրամադրել 18 մլն եվրո՝ հարթակի վերանորոգման համար:

Դիտվել է՝ 1481

Մեկնաբանություններ