Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

101 տարվա լռությունը խախտվեց, բայց...

101 տարվա լռությունը խախտվեց, բայց...
04.06.2016 | 17:27

Թուրքական T24 կայքում հրապարակվել է սյունակագիր Ֆուլյա Ջանշենի անդրադարձը Գերմանիայի Բունդեստագում հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը. «Մոտ 10 տարի առաջ էր։ Ռեպորտաժից հետո մասնավոր զրույցում Արևելյան Գերմանիայի հետախուզության նախկին պետ Մարկուս Վոլֆը մեկնաբանեց Հայաստան իր այցը։ «Երևանում ամեն օր Արարատին նայող հայերն ու թուրքերը քանի դեռ չեն հաշտվել, աշխարհում խաղաղություն չի լինելու»,- ասաց նա։


«Երեք միլիոնը՝ Հայաստանում, 5 միլիոնը՝ աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերի համար Հայոց ցեղասպանության ճանաչումը, թուրքերի համար էլ դրա ժխտումը պատվի հարց է։ Քանի դեռ Գերմանիան ցեղասպանությունը պաշտոնապես չի ճանաչել, Թուրքիայի և Հայաստանի միջև անդունդը մեծանալու է»,- ասում էր նա։


Մեկ առ մեկ գրառել են


Գերմանացի պատմաբանները պնդում են, որ հայերի կոտորածների ընթացքում 800 հազարից մինչև 1,5 մլն մարդ է սպանվել։ Ոմանք ասում են, որ այդ դեպքերը հրեաների ցեղասպանության նման պլանավորված էին, ոմանք էլ հիշեցնում են, որ Հիտլերը հենց հայերի կոտորածներից է օրինակ վերցրել։ Գերմանիան, Թուրքիայի դաշնակիցը լինելով, բոլոր այդ դեպքերի մասին տեղյակ է եղել և կանխելու համար ոչ մի քայլ չի ձեռնարկել. դա ապացուցված է փաստերով։ Թուրքիայում գտնվող գերմանացիները տեղի ունեցածները մեկ առ մեկ գրի են առել։ Գերմանիան իր արխիվների փաստաթղթերը 2008-ին հրապարակեց և ուղարկեց թե Անկարային, թե Երևանին։ Եվ հունիսի 2-ին, թեկուզ ուշացած, Գերմանիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ստանձնեց իր մեղքն ու երկու երկրների մերձեցման համար ամեն ինչ անելու խոստում տվեց։


Որոշումը քաղաքական է


Այո, դրանք բոլորը դրական զարգացումներ են, սակայն ժամանակագրությունը դարձյալ տխրեցնում է մարդու։ Հենց այն ժամանակ, երբ Անկարայի ու Բեռլինի միջև հարաբերությունները լարված էին, նման որոշում է կայացվում։ Եթե նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը գերմանացի քաղաքական գործիչների զայրույթն այսքան շարժած չլիներ, կամ Թուրքիայի հետ ստորագրված փախստականների հարցով համաձայնագիրն առանց խնդիրների առաջ գնար, այս որոշումը, գուցե, դարձյալ կհետաձգվեր։ Վերջին 6 ամիսների լարվածությունը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիան ցեղասպանությունը ճանաչած մյուս 23 երկրներից ավելի կոշտ արձագանք է տալու։ Քանի որ Թուրքիան, հատկապես՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանությունը, այդ երկրում բնակվող 3 մլն թուրքերի պատճառով Գերմանիան որպես իր «հետնաբակ» է դիտարկում։ Փախստականների հարցի համար կարևոր երկիր լինելը բազմիցս շահարկելուց, տարբեր պահանջներ ներկայացնելուց հետո Թուրքիան կարծում էր, թե ցանկացած ճնշում կկարողանա գործադրել։ Փոքր-ինչ էլ ընդդիմանալն էր պատճառը, որ գերմանական բոլոր կուսակցությունները համատեղ որոշում կայացրին»։

Դիտվել է՝ 1358

Մեկնաբանություններ