Ապրիլի 24–ին, ժամը 17:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր մուտքի մոտ (Ազատության հրապարակի կողմից), ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի, օպերային թատրոնի երգչախմբի կողմից կներկայացվեն հոգևոր երգեր:
Հիշատակի և ոգեկոչման երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտասի և Մակար Եկմալյանի ստեղծագործություններից:
Գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան, խմբավար՝ Զոյա Կարապետյան:
Ազատության հրապարակում տեղի ունենալիք համերգը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից իրականացված յուրատեսակ ոգեկոչման արտահայտությունը կլինի՝ ի հիշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի: