18.10.2020|
13:39
«Հանրապետություն» կուսակցությունը ՀՀ պետության և պետականության ջատագովն է և համոզված է, որ այսօր ունենք կայացած բանակ, կառավարման հստակ պետական համակարգ, որն ունակ է որոշումներ կայացնել և պատասխանատու լինել իր որոշումների համար, ուստի ռազմական դրության պայմաններում ոչ օգտակար ենք համարում զուգահեռ և անհասկանալի սկզբունքով կառույցներ ստեղծելը, որ նաև հակասում է ՀՀ Սահմանադրությանը։