Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ՀԱԿ-ը հրաժարվել է աջակցել Նիկոլ Փաշինյանին

ՀԱԿ-ը հրաժարվել է աջակցել Նիկոլ Փաշինյանին
12.03.2016 | 13:44

Ապրիլի 17-ին Հայաստանի բազմաթիվ համայնքներում, այդ թվում և՝ քաղաքային, նշանակված են համայնքապետի ընտրություններ: Հրազդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու մասին հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը, մեկ շաբաթ առաջ Հրազդանում թեկնածու առաջադրելու որոշում է կայացրել նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության Կոտայքի մարզային կառույցի համակարգող Արթուր Միսակյանը: «Հայկական վերածնունդ»-ՕԵԿ-ը ընտրական հանձնաժողովում ունի իր ներկայացուցիչները: «Քաղաքացիական պայմանագրի» փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ևս պետք է ձգտեր հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալ: Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ խմբակցության անդամ է: Որպես խորհրդարանական խմբակցություն, ՀԱԿ-ը ևս կարող է տեղամասային ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջադրել: ՀԱԿ-ը Հրազդանի քաղաքապետի ընտրություններին չի մասնակցում, տրամաբանական կլիներ, եթե հանձնաժողովի անդամներ առաջադրելու հնարավորությունը տրվեր «Քաղաքացիական պայմանագրին»:
Սակայն Նիկոլ Փաշինյանի և ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի բանակցությունները հաջողություն չեն ունեցել: Մանուկյանը հայտարարել է, որ իրենք նշանակելու են հանձնաժողովի այնպիսի անդամներ, որոնք կպայքարեն ընտրակեղծիքների դեմ, և Փաշինյանը առիթ չունի չվստահելու ՀԱԿ ներկայացուցիչներին: Փաշինյանն էլ բացատրել է, որ իրենք՝ որպես ընտրությանը անմիջականորեն մասնակցող կուսակցություն, ավելի շահագրգիռ են արդար ընտրությունների անցկացման հարցում, և ՀԱԿ-ը չի կարող կասկածներ ունենալ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է այնպիսի հանձնաժողովի անդամներ առաջադրել, որոնք կարող են մասնակից լինել ընտրակեղծարարությանը:
«Ժառանգությունը» արդեն հայտարարել է, որ պատրաստ է հանձնաժողովի տեղերը զիջել Սասուն Միքայելյանին, իսկ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը ՀԱԿ ներկայացուցիչների նման հայտարարում է, որ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամները պաշտպանելու են ընտրական գործընթացի արդարությունը:

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ