«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

2. Ինչո՞վ են ապրում կաթոլիկներն ամբողջ աշխարհում

2. Ինչո՞վ են ապրում կաթոլիկներն ամբողջ աշխարհում
01.03.2016 | 19:15

(սկիզբը՝ այստեղ)

«Մենք այնքան էլ հեշտ չենք հանձնվում»

Լեհաստանի եպիսկոպոսական ժողովի ղեկավար, արքեպիսկոպոս Ստանիսլավ Գենդեցկին մեկնել էր Սիրիա: Katolicka Agencja Informacyjna-ն (Վարշավա) նրանից հարցազրույց է վերցրել: Հաճախ են քննադատում նախագահ Բաշար Ասադի բանակին դպրոցների ու հիվանդանոցների ավերման համար, բայց դա պատահում է ցանկացած քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ ասել է եպիսկոպոսը, խաղաղ քաղաքացիներին չսպանելով՝ քաղաքացիական պատերազմի ուրիշ տարբերակ չկա: Դժվար է պատկերացնել, բայց մայրաքաղաք Դամասկոսի որոշ շրջաններ իշխանության հակառակորդների վերահսկողության տակ են: Մարդիկ պատանդառված են: Նրանք քաղցում են: Միևնույն ժամանակ՝ Դամասկոսում երեխաները դպրոց են գնում, մեծերը՝ աշխատանքի, խանութները բաց են: Եկեղեցին ունի կրոնական ազատություն: Որոշ ծխեր կարող են մոդել լինել լեհերի համար: Օրինակ, մի շրջանում 70 կատեխիզականներ են աշխատում: Դեռ չամուսնացած երիտասարդները կատեխիզականության դասընթացներ են անցել և հոգում են համայնքի երեխաների համար: «Մարդիկ այդտեղ շատ աստվածավախ են: Լեհաստանում նման նվիրվածություն չկա: Մեծ հարգանքով են վերաբերվում հոգևորականներին: Ոչ միայն քրիստոնյաները, այլև՝ մուսուլմանները: Եթե վեղարով հոգևորականը գնա Դամասկոսի Օմարականների մզկիթ, նրան ակնածանքով կընդունեն: Նույնը՝ փողոցում, հոգևորականին վերաբերվում են մեծ հարգանքով»: Արքեպիսկոսպոսին զարմացրել է, որ սիրիացիները չունեն կրոնական տրոհվածության նշաններ: Նա ընդգծել է, որ Սիրիայում զգացել է «Տիեզերական եկեղեցու միասնականությունը, որ ներառում է Հռոմի ծեսերն ընդունող կաթոլիկներին ու արևելյան ծիսակարգն ընդունողներին»: Վատիկանի դիվանագետները մշտապես վտանգում են իրենց կյանքը, որպեսզի վերջ դնեն «երրորդ համաշխարհային պատերազմին»՝ ասում է արքեպիսկոպոս Պոլ Գալահերը՝ պետության հետ կապերով Սուրբ աթոռի քարտուղարը՝ գրում է Catholic Herald-ը (Լոնդոն): Նույնիսկ ռմբակոծությունների տակ առաքելական պատվիրակները մնում են իրենց տեղերում՝ վտանգելով կյանքը՝ նշում է Վատիկանի արտաքին գործերի նախարարը: «Եկեք չխաբենք մեզ, խաղադրույքները շատ բարձր են՝ եթե մենք ուզում ենք խաղաղություն, եթե ուզում ենք հաշտեցնել ժողովուրդներին, ապահովել փոքրամասնությունների իրավունքները, պիտի աննախադեպ ջանքեր գործադրենք»՝ ընդգծել է արքեպիսկոպոսը: Խոսելով Սիրիայի ու Իրաքի մասին, որտեղ ԻՊ-ը զավթել է տարածքներ ու վտարել քրիստոնյաներին ու այլ կրոնական փոքրամասնությունների, Պոլ Գալահերն ասել է, որ կոնֆլիկտի հաղթահարման հույս ունի: Վատիկանն ու նրա դիվանագետներն աշխատում են մարդկանց հետ տեղերում, որ նպաստեն միջկրոնական երկխոսությանը՝ խաղաղարար ջանքերի շրջանակներում: Շփումներ չկան միայն ԴԱԻՇ-ի հետ: Գալահերն առանձնացրել է արքեպիսկոպոս Զենարիին: Սիրիայի պատերազմի սկզբից նա չի հեռացել երկրից և էական ներդրում է ունեցել խաղաղության վերահաստատման մեջ: Համեմատելով Վատիկանի դիվանագիտական ծառայությունը ոչ կառավարական կազմակերպությունների և մարդասիրական առաքելությունների հետ՝ արքեպիսկոպոսը նկատել է, որ վատիկանյան դիվանագետները իրենց համայնքների հետ են մնում անգամ «ամենաողբերգական իրավիճակներում»՝ «մենք այնքան էլ հեշտ չենք հանձնվում»՝ ասել է նա:


«Սուրբ Հոգին մեր առաջ անհայտ հորիզոններ է բացում»
«Մենք ջանում ենք առաջ գնալ ուղղափառների հետ միասին»՝ ասել է ՈՒկրաինայի հունահռոմեական եկեղեցու արքեպիսկոպոս Սվյատոսլավ Շևչուկը՝ մեկնաբանելով Հռոմի Ֆրանցիսկոս պապի խոսքերը: Radio Vaticana-ը պատմում է, թե ինչ արձագանք է ունեցել Հռոմի պապի և Համայն Ռուսիո պատրիարքի հանդիպումն ՈՒկրաինայում: Արքեպիսկոպոսը բացատրել է՝ ինչու Համատեղ հռչակագրի որոշ դրույթներ միանշանակ չեն ընդունվում և մեկնության կարիք ունեն, և ընդգծել է, որ խոսքը քրիստոնյաների միասնության որոնման ճանապարհին կարևոր քայլի մասին է: Հավանայում հանդիպման փաստը ունիականների ղեկավարը անվանել է «դարակազմիկ իրադարձություն», որ «Սուրբ Հոգու գործն է, որ մեր առաջ անհայտ հորիզոններ է բացում»: Սվյատոսլավ Շևչուկը բացատրել է հիմնական դրույթները, որ մեկնության կարիք ունեն: «Ես հասկանում եմ իմ ժողովրդի զգացումները և այդ պատճառով դարձել եմ նրա ներկայացուցիչը, որպեսզի դա չմնա ինչ-որ բան, որ մենք պահում ենք մեր մեջ: Սրբազան հայրը պետք է իմանա այդ զգացումների մասին, ի վերջո նա ասել է, որ հարգում է այդ զգացումները, որ ուկրաինացի ժողովուրդը տառապում է պատերազմի պատճառով», ասել է նա և ընդգծել, որ հոգևոր հովիվներինն է պատասխանատվությունը՝ օգնել հասկանալ և օգնել, որ մյուսները մեզ հասկանան: Նրա խոսքով՝ «գրկախառնումը մարգարեական է: Մարգարեությունը կատարվելու է, բայց մինչև այդ դեռ շատ անելիք կա»: Բայց՝ «միասնականությունը հնարավոր չէ պարտադրել ոչ համատեղ հռչակագրերով, ոչ քաղաքական պատճառներով, ոչ ազգային կամ պետական շահերով»:


Հ.Գ. Եվ, ուրեմն, ի՞նչ է միասնականությունը՝ հոգու պոռթկո՞ւմ, որ կանխում են քաղաքական տարաձայնությունները, տարածքային ու գույքային խնդիրնե՞րը: Սուրբ հոգին անհայտ հորիզոններ է բացում, իսկ մարդիկ գերադասում են հայտնին ու հասկանալին: Եվ ամեն ինչ պտտվում է նույն շրջանակում՝ մինչև գտնվում է մեկը, որ ոչ թե շարժումն է դադարեցնում, այլ շրջանակն է ջարդում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ