ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Նկարչական մրցույթ` «Կովկաս-բծավոր կատվի տուն» խորագրով

Նկարչական մրցույթ` «Կովկաս-բծավոր կատվի տուն» խորագրով
19.02.2016 | 12:20

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը հայտարարում է նկարչական միջազգային մրցույթ՝ «Կովկաս-բծավոր կատվի տուն» խորագրով:

Մրցույթի նպատակն է աշակերտներին իրազեկել և ներգրավել Կովկասի բնության պահպանման գործընթացին, բարձրացնել էկոլոգիական մշակույթի մակարդակը և խրախուսել աշակերտների նկարչական տաղանդը:
Մրցույթին կարող են մասնակցել 7-18 տարեկան աշակերտները` երկու տարիքային խմբերով` 7-12 տարեկան և 13-18 տարեկան աշակերտներ:
Մանրամասները`Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի www.wwf.ru կայքում:

Դիտվել է՝ 3679

Մեկնաբանություններ