Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Բուդդա. Մենք ձևավորվում ենք մեր մտքերից

Բուդդա. Մենք ձևավորվում ենք մեր մտքերից
16.01.2016 | 11:41

Բուդդան Հնդկաստանում բուդդայականության հիմնադիրն է: Նրա մտքերը տարածվել են նաև այլ դավանանքների և մշակույթների ներկայացուցիչների շրջանում:


1. Հանգստությունը գտնվում է մեր մեջ: Մի փնտրեք դրսում:
2. Երբ միտքը պայծառ է, ուրախությունը հետևում է ձեզ ինչպես ստվեր և երբեք չի լքում:
3. Մենք ձևավորվում ենք մեր մտքերից: Մենք դառնում ենք այն, ինչ մտածում ենք:
4. Առողջ մտքի և մարմնի գաղտնիքը այն է, որ շատ չվերհիշենք անցյալը, շատ չմտահոգվենք ապագայի մասին և գիտակցաբար ապրենք ներկայով:
5. Բարկանալը նույնն է, ինչ այրվող ածուխը պահել ձեռքում` պատրաստվելով նետել ինչ-որ մեկի վրա:
6. Ամեն առավոտ մենք ծնվում ենք նորից: Այն, ինչ անում ենք ներկա պահին, իրական արժեք ունի:
7. Աշխարհում ավելի ուժեղ հրդեհ չկա, քան կիրքը, ավելի կատաղի շնաձուկ, քան ատելությունը, և ավելի կործանիչ փոթորիկ, քան ժլատությունը:
8. Երջանկությունը կախված չէ նրանից, թե ով եք դուք կամ ինչ ունեք, այլ նրանից, թե ինչ եք մտածում:
9. Ամեն ինչ հասկանալ նշանակում է ներել ամեն ինչ:
10. Ավելի լավ է հազար անգամ սխալվել` սրիկային սրբի տեղ դնելով, քան մեկ անգամ` սրբին սրիկայի տեղ դնելով:
11. Ատելությունը երբեք չի վերացվում ատելությամբ, այլ միայն սիրով:
12. Գոյության ամբողջ գաղտնիքը վախերից ազատվելու մեջ է:
13. Չկա ճանապարհ դեպի երջանկություն, երջանկությունը ինքը ճանապարհն է:
14. Ցավն անխուսափելի է, իսկ տառապանքը՝ յուրաքանչյուրիս անձնական ընտրությունը:
15. Անգամ իմաստունը կարող է հիմարանալ, եթե չկատարելագործվի:
16. Հաղթիր ինքդ քեզ և կհաղթես հազարավոր մենամարտեր:

Դիտվել է՝ 6229

Մեկնաբանություններ