Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Տեղի կունենա «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը

Տեղի կունենա «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը
22.10.2015 | 15:47

2015 թ. հոկտեմբերի 27-29-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա «Հիշողության կերպարանքները» 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Գիտաժողովն անցնելու է«ՙՎերածնված մշակույթ, վերապրած ձեռագրեր» խորագրի ներքո։ Այն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

5-րդ գիտաժողովին մասնակցելու են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի, Վրաստանի առաջնակարգ կենտրոնների մասնագետներ։ Իրականացվելու են մշակութային միջոցառումներ, տեղի է ունենալու Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալ. Լիդովի ՙԱխթալայի վանքի որմնանկարները՚ հիմնարար աշխատության շնորհանդեսը, նախատեսվում է համագործակցության պայմանագրերի կնքման արարողություն: ՀՀ Մշակույթի նախարարության ՙՈսկե մեդալով՚ կպարգևատրվեն գերմանացի վերականգնողներ Ռոբերտ Շտեհլեն և Մարգրեթ Յաշկեն, ովքեր 15 տարի բարեգործական հիմունքներով վերականգնել եմ Մատենադարանի արծաթակազմ ձեռագրերը՝ մեծ մասամբ Հայոց ցեղասպանության տարիներին փրկված: Ներկա են լինելու նաև դիվանագիտական օղակների ղեկավարներ։ Ելույթներով հանդես են գալու Հայաստանի թանգարանների, արխիվների ու գրադարանների աշխատակիցները։
Գիտաժողովին նվիրված մամլո ասուլիսը տեղի կունենա 2015 թ. հոկտեմբերի 27-ին, ժ. 11.00-ին, Մատենադարանի նիստերի դահլիճում, բացման հանդիսավոր արարարողությունը՝ ժ. 11.30-ին, նույն տեղում:
Մամլո ասուլիսին կմասնակցեն Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը, տնօրենի խարհրդական, գիտաժողովի գլխավոր համակարգող Արա Խզմալյանը, Վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը, ՀՀ Մշակույթի նախարարության Արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, հրավիրյալ մասնագետներ:
Անցած հինգ տարիների ընթացքում գիտաժողովը ձեռք է բերել լայն ճանաչում՝ համախմբելով գրավոր ժառանգության պահպանման ոլորտի բարձրակարգ մասնագետների (միջնադարագետներ, ձեռագրագետներ, վերականգնողներ, ֆոնդապահներ, թանգարանագետներ, արխիվագետներ, գրադարանավարներ)։ Կատարված աշխատանքի արդյունքում է նաև 2014 թ. դեկտեմբերին Մատենադարանին շնորհվել գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման ոլորտում ԱՊՀ տարածքում Բազային կազմակերպության կարգավիճակ։ Գիտաժողովը բազային գործառույթների իրականացման լավագույն և հիմնական հարթակն է։

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ