Շվեդիայի կառավարությունը դադարեցրել է ուղիղ համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ՝ երկրում դեմոկրատիայի նահանջի, մասնավորապես, օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքի ընդունման պատճառով։ Շվեդիայի միջազգային համագործակցության նախարարի փոխանցմամբ՝ Ստոկհոլմը պատրաստ է վերականգնել համագործակցությունը, եթե Վրաստանը կրկին փոխի քաղաքական գիծը, ինչը քիչ հավանական է թվում, քանի դեռ «Վրացական երազանքը» մնում է իշխանությունում։               
 

Ճանապարհ դեպի...Հադես

Ճանապարհ դեպի...Հադես
10.07.2015 | 00:31

«Եթե նախագահ Օբաման կողմ է միասեռ ամուսնություններին ու պաշտպանում է միասեռականներին, ես պատրաստ եմ գնալ Վաշինգտոն, ծնկի գալ ու նրա ձեռքը խնդրել»

Ռոբերտ ՄՈՒԳԱԲԵ

Երկիր մոլորակի բոլոր ամերիկամետ բնակիչները, այդ թվում` հայ ամերիկամետները, մեծագույն ուրախությամբ ընդունեցին լուրը՝ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հինգ «կողմ», չորս «դեմ» ձայներով օրինականացրեց միասեռ «ամուսնությունները» երկրի ամբողջ տարածքում: Ես անկեղծորեն ուրախ եմ ԱՄՆ-ի լեսբուհիների ու գեյերի համար՝ հիմա նրանք լիակատար իրավունք ունեն պահանջելու, որ երկիրը կոչվի ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այլև՝ Ամերիկայի լեսբուհիների ու գեյերի միացյալ նահանգներ: Իսկ ինչո՞ւ ոչ: Նախագահ Բարաք իբն Հուսեյն Օբաման սրտանց շնորհավորեց համերկրացիներին ու «ամբողջ աշխարհին» «ժողովրդավարության մեծ հաղթանակի» առիթով: Ի նշան տոնի՝ Սպիտակ տունը գիշերը լուսավորված էր ԼԳԲՏ ընկերակցության դրոշի գույներով: Ժողովրդավարության խրախճանք, Ամերիկայի փափուկ ուժը՝ գործողության մեջ: Այժմ և ընդմիշտ:
ԱՄՆ-ից լրագրող ու փորձագետ Մայքլ Բոմը, որ մի տարուց ավելի ռուսական հեռուստատեսության տարբեր ալիքներով կատաղի պաշտպանում էր «ուկրոՄայդանը», հայտարարեց, որ ԱՄՆ-ում գեյերն ու լեսբուհիները բնակչության 6-10 % են: Շա՞տ է, թե՞ քիչ: Ամերիկյան աղբյուրները վկայում են, որ 2015-ի հունիսին երկրում ապրում էր 321,4 միլիոն մարդ (US & World Population Clock, http://www.census.gov/popclock/), այսինքն՝ ԱՄՆ-ում 2015-ին ապրում են 19,284-32,14 միլիոն գեյեր ու լեսբուհիներ: Շա՞տ է, թե քիչ: Կներեք, իմ գործը չէ: Ամերիկացի լրագրող Մայքլ Բոմին թվում է, որ դա ԱՄՆ-ի ու ամերիկացիների ներքին գործն է: Իրոք, քաղաքական կամ մերձքաղաքական խնդիր չկա: ՈՒզո՞ւմ են՝ թող ուզեն: Հոգեպես առողջ հասարակություններում ընդունված չէ խցկվել ուրիշի սպիտակեղենի զամբյուղը, քրքրել ու համընդհանուր քննարկման հանել: Գուցե պարզապես ամբողջ մոլորակով հրճվենք ամերիկացիների համար: Այո, բայց Օբամայի վարչակազմը հայտարարել է, որ սկսում է քաղաքականացնել Գերագույն դատարանի որոշումը: ՈՒ դա արել է ոչ այլ ոք, եթե ոչ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Գերագույն դատարանի վճռից ընդամենը մեկ օր անց՝ ԱՄՆ-ը հասնելու է ամբողջ աշխարհում միասեռական ամուսնությունների լեգալացման՝ հայտարարել է Քերին: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ում վերջերս սահմանվել է նոր պաշտոն՝ ԼԳԲՏ-ի անդամների իրավունքների պաշտպանության հատուկ ներկայացուցիչ: Քերին ասել է, որ օմբուդսմենը օրեցօր «պայքարում է այդ մարդկանց իրավունքների համար, ինչին արժանի են ամբողջ աշխարհում»: «Մենք կշարունակենք այդ աշխատանքը հպարտության զգացումով այն առաջընթացի համար, որին հասել է մեր երկիրը և հիշելով պրոբլեմները, որ դեռ պետք է լուծենք»՝ բացահայտ հրճվանքով ասել է Քերին: «Դատարանի որոշումն ազդանշան է ամբողջ աշխարհին՝ դիսկրիմինացիայի վրա հենված ոչ մի օրենք չի դիմանա արդարության ալիքին»՝ հայտարարել է Ջոն Քերին: Պետքարտուղարի հավաստիացմամբ՝ միասեռական ամուսնությունների թույլտվությունից հետո ԼԳԲՏ հանրության իրավունքների համար պիտի պայքարեն ամբողջ աշխարհում: Իսկ եթե ինչ-որ տեղ հրաժարվեն, ամերիկացիները այդ երկրներում լեսբագեյական «հեղափոխություննե՞ր» են անելու: Ինչո՞ւ ոչ: 19,284 կամ 32,14 միլիոն ամերիկացի սեքս-փսիխոպատներին պետք են համախոհներ, ասենք, Հայաստանում: Կամ՝ Չինաստանում, Հնդկաստանում, Իրանում: Եվրոպայի մասին չասեմ՝ վաղուց արդեն (դեռ Օսվալդ Շպենգլերն էր նկատել) գրողի ծոցն է գնում, ամերիկացիները թքած ունեն Եվրոպայի վրա: Եվրոպան վաղուց գեյ շրջափակման մեջ է: Մայքլ Բոմն էլ, մեկնաբանելով ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշումը, արդարացի նշում է, որ ԱՄՆ-ը «հետ է մնացել այդ հարցում», եվրոպական 22 երկրներ արդեն օրինականացրել են միասեռական ամուսնությունները: Նա ճիշտ է՝ ամերիկացիների սիրելի զավակը վաղուց արդեն նվաճել է Եվրոպան: Մարտավարությունը Հին աշխարհում է փորձարկվել, ՈՒկրաինայում էլ առավել թունդ նացիստները Լյաշկոյի պես այլասերվածներն են: Եթե ամերիկացիներին (ու եվրոպացիներին) այդքան դուր է գալիս, թող ամուսնանան: Մենք, որ եվրոպացի ու ամերիկացի չենք, մտադիր չենք խառնվել նրանց ներքին գործերին, չենք պատրաստվում բարոյականության ու սեքսի դասեր տալ: Բայց դուք՝ ամերիկացիներդ եք, սպառնալիքներով ու շանտաժով պատրաստվում «տարածել» ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճիռը «աշխարհի բոլոր ծայրերում», ամբողջ մոլորակում: Սպառնո՞ւմ եք մեզ: Դուք, որ վճռել եք ոտնահարել իրավունքն ու բարոյականությունը նաև եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի քաղաքացիների ճնշող մեծամասնության: Նահանգների 321,4 միլիոն բնակչության 309,26 միլիոնը նորմալ մարդիկ են, նորմալ «կողմնորոշումով»: Հավատում են Աստծուն, ոչ թե Սոդոմ-Գոմորի ամենատիրությանը: Վերջին մի քանի շաբաթների պատկերը՝ ԱՄՆ-ի բապտիստական եկեղեցիներից մեկի սևամորթ հոգևորական Էդվարդ Ջեյմսը, որ միասեռական ամուսնությունների կատաղի թշնամի է, անսովոր պիկետ արեց Դաշնային դատարանի շենքի առաջ՝ ձիուն զարդարելով հարսանեկան հանդերձներով: Ճերմակ հագուստով ու քողով ձին նրա խոսքով պիտի ցույց տա՝ որքան ծիծաղելի է երկու տղամարդկանց ամուսնության գաղափարը: Ջեյմսի պարզած պաստառներից մեկի վրա գրված էր. «Վերցրեք այս ձին, որ կդառնա ձեզ նվիրված ամուսին»: Մեկ այլ պաստառի վրա գրված էր. «Ամուսնությունը՝ տղամարդն ու կինն են, մնացածը այլասերում է»: «Ես Միսիսիպիից եմ, ես աղոթում եմ ու հույս ունեմ, որ մենք կմնանք պետություն, որն ընդունում է միայն տղամարդու ու կնոջ ամուսնությունը»՝ մեջբերել է Ջեյմսի խոսքերը բրիտանական The Daily Mail-ը: Պիկետը երկու ժամից ավելի շարունակվեց: Ջեյմսը պատահաբար չէր հիշեցնում, որ ինքը Միսիսիպիից է, այդ նահանգում միասեռական զույգերին պաշտոնապես դեռ թույլատրված չէ ամուսնանալ: Իսկ Տեխասի նահանգն ընդհանրապես հայտարարեց՝ «գոմիկները» տեղ չունեն: 2016-ի հունվարի 9-ին Դաշնային դատարանը պետք է քննարկի միասեռ ամուսնությունների արգելքի վերաբերյալ Նյու Օռլեանի, Տեխասի ու Լուիզիանայի ներկայացրած փաստարկները: Դատավորները պետք է վճռեն՝ օրինակա՞ն են այդ նահանգներում միասեռ ամուսնությունները:
Կաթոլիկ աշխարհն էլ շարունակում է քննարկել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճիռը: Ինչպես հաղորդում է Վատիկանի ռադիոն՝ ԱՄՆ-ի կաթոլիկ եպիսկոպոսներն այդ վճիռն անվանել են «ողբերգական սխալ»: «Անկախ գերագույն դատավորների մեծամասնության որոշումից այս կոնկրետ պատմական պահին, մարդու և ամուսնության բնույթն անփոփոխ է և չի կարող փոխվել»՝ հայտարարեց ԱՄՆ-ի եպիսկոպոսական ժողովը, որին միացան քրիստոնեական մյուս համայնքները: «Պսակի բացառիկ էությունը՝ իբրև տղամարդու ու կնոջ միություն, տղամարդու ու կնոջ մարմնի մեջ է,- հայտարարեցին եպիսկոպոսները:- Այդ էության պաշտպանությունը «ամբողջական բնապահպանության» վճռական կողմն է, որը կոչ է անում առաջ մղել Ֆրանցիսկոս պապը»: ԱՄՆ-ի եպիսկոպոսական ժողովի նախագահ արքեպիսկոպոս Ջոզեֆ Կուրտցը կաթոլիկներին կոչ է անում ճանապարհը շարունակել «հավատով, հույսով ու սիրով». «Հույսով պսակի անխախտ ճշմարտությանը, որ արմատացած է մարդու անփոփոխ բնության մեջ և հաստատված Նախախնամությամբ, հույսով, որ ճշմարտությունը նորից գերակայելու է հասարակության մեջ և սիրով մերձավորի նկատմամբ, այդ թվում` նրանց, ովքեր մեզ ատում են կամ ցանկանում են պատժել հավատի ու բարոյական համոզմունքների համար»: Նա սպառնաց միասեռական ամուսնությունների բոլոր կողմնակիցներին (այսինքն՝ պետքարտուղար Ջոն Քերիին ու նախագահ Բարաք Օբամային) Աստծո դատաստանով:
Դեռ ամերիկամետ հարևան Վրաստանի ուղղափառ քրիստոնյաների գլխավոր, Համայն Վրաստանի պատրիարք Իլյա II-ը «մեծ սխալ» անվանեց միասեռական ամուսնությունները լեգալացնելու ԱՄՆ-ի որոշումը: Ես արդեն չեմ ասում Ռուսաստանի իշխանությունների ու ռուսական ուղղափառ եկեղեցու կտրուկ բացասական արձագանքը (Հայաստանը՝ թե իշխանական, թե եկեղեցական, ինչպես միշտ, լռում է): Կարծում եմ՝ շուտով կարձագանքեն և մյուս եկեղեցիները: Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, հավանաբար, զգալով, որ «ամերիկյան ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում» բարբաջանքն արդեն քիչ է ազդում քաղաքակրթության ուղեղի վրա, ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել հենց քաղաքակրթության հիմքերին: ԱՄՆ-ը զինվում է ու աշխարհի դեմ նոր պատերազմի իր դրոշին նկարում է հակաաստվածայինը: Դա սպասելի էր վաղուց: Գերմանացի փիլիսոփա, ֆուտուրիստ Օսվալդ Շպենգլերը 1918-ին վստահ կանխատեսել է Արևմուտքի կործանումը 100 տարի անց՝ 2018-ին: Ինչ-որ մեկին դուր չի՞ գալիս գերմանացին 1918-ից, թեպետ նրանից վախենում էր Ադոլֆ Հիտլերը: Շպենգլերը սպանիչ ճշգրտությամբ կանխատեսել էր, որ Երրորդ ռայխի վերջը կտան ռուսները 1945-ին: Ամերիկացի ժամանակակից քաղաքական գործիչ, ազդեցիկ հրապարակախոս, ազգությամբ շոտլանդացի (կաթոլիկ) Պատրիկ Ջոզեֆ Բյուքենենը 1990-ին ԱՄՆ-ի Կոնգրեսն ու Սենատն անվանում էր «տարածք, որն օկուպացրել է Իսրայելը»: 2000-ից խիստ քննադատում էր նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին Իրաքի հետ պատերազմի, Ռուսաստանի հետ առճակատման, աֆրոամերիկյան փոքրամասնությունը սպիտակ մեծամասնությունից գերադասելու, լիբերալ միգրացիոն քաղաքականության համար: 2002-ին հրապարակեց «Արևմուտքի մահը» գիրքը, որտեղ մի կողմից շարունակեց Շպենգլերի ու Ֆուկույամայի գաղափարները եվրոպական քաղաքակրթության ներքին ճգնաժամի մասին, որի պատճառները տեսնում էր ԱՄՆ-ի ու Եվրոպայի երկրների ապաքրիստոնեացման, ծնելության նվազման, հասարակության տրոհման մեջ տարբեր էթնիկ, կրոնական ու այլ ընկերակցությունների ու խմբերի: Մյուս կողմից՝ Բյուքենենը հետաքրքիր վերլուծություն էր ներկայացնում արևմտյան գաղափարախոսության, մշակույթի, քաղաքականության մեջ ծավալվող գործընթացների, որ Արևմուտքի ժողովուրդներին տանում են դեպի ինքնասպանություն: ՈՒշադրության կենտրոնում են նեոմարքսիստական տեսությունների զարգացումները՝ Լուկաչի, Գրամշիի, Ֆրանկֆուրտյան դպրոցի: Առաջին համաշխարհային պատերազմին հետևած մարքսիստական հեղափոխությունների ձախողումից հետո Եվրոպայում ու Ռուսաստանում ոչ միանշանակ մարքսիստական արդյունքներ գրանցելուց հետո, ձախ տեսաբանների մի խումբ, իրենց պարտությունների պատճառները վերաիմաստավորելով, առաջադրեց մշակութային հեղափոխության գաղափարը: Քրիստոնեական մշակույթի վրա հիմնված Եվրոպան Արևմուտքի երկրների հասարակական գիտակցության համար մարքսիզմն անընկալելի է դարձնում: Քաղաքական իշխանության նվաճումը և բացահայտ դիկտատուրան արդյունք չեն տալիս հասարակության դիմադրության պատճառով, որ միավորված է քրիստոնեական իդեալներով: Հետևաբար, մարքսիզմի հաղթանակը հնարավոր չէ առանց մշակութային հեղափոխական հեգեմոնիայի նվաճման և Եվրոպայի ապաքրիստոնեացման, նրա ավանդական մշակույթը ոչնչացնելու: Այդ գաղափարը սկիզբ դրեց կամ արմատական հնչողություն տվեց այնպիսի գաղափարների, ինչպես արմատական ֆեմինիզմը, սեքսուալ հեղափոխությունը, «քննադատական պատմությունը», ԼԳԲՏ շարժումը, բազմամշակութայնությունը: 1960-ականների Ֆրանկֆուրտյան դպրոցի նեոմարքսիզմը դարձավ ամերիկյան մշակութային ու քաղաքական էլիտայում գերակայող գաղափարախոսություն: Նեոմարքսիզմի գաղափարախոսությունը (ձախ լիբերալիզմ) ներդաշնակում էր զարգացած երկրներում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված իրավիճակին: Տնտեսական վերելքը և բարեկեցության բուռն աճը նպաստում էին գեդեոնիստական տրամադրությունների աճին: «Բեյբի-բումերների» հետպատերազմյան սերունդն ԱՄՆ-ում ու Եվրոպայում առանձնանում էր սոցիալական անպատասխանատվությամբ ու վերացական ռադիկալ քաղաքական կարգախոսներին հակվածությամբ: Գագաթնակետը դարձավ «երիտասարդության հեղափոխությունը» 1968-ին ամբողջ աշխարհում: Նոր մշակութային հեգեմոնիայի տարածման քաղաքական մեխանիզմներ դարձան դատական իշխանության որոշումները 1960-ական թթ.: ԱՄՆ-ի Գերագույն դատարանը «հավատի ազատության հարգանքի» պատրվակով տասնյակ վճիռներ ընդունեց, որոնք օրենքից դուրս էին դնում քրիստոնեական ավանդույթները, կազմակերպություններն ու խորհրդանիշները: Արմատավորվում էր քաղաքական չեզոքության և կրկնակի ստանդարտների վարքագիծը՝ քրիստոնյաների զգացումները կարելի էր վիրավորել, բայց կոշտ արգելվում ու հետապնդվում էին ձախլիբերալ պոստուլատների նկատմամբ թերահավատության արտահայտությունները (օրինակ՝ հոմոսեքսուալիզմի էության, ռասաների ու մշակույթների (ֆիզիկական) հավասարության, պատմական անցյալի գնահատականների, կենսաբանական տեսակների էվոլյուցիոն ծագման և այլն): Ընտրազանգվածի համակրանքները իր կողմը դարձնելու համար նեոմարքսիստական քաղաքական էլիտան լայնորեն օգտագործում էր լեգալ ու անլեգալ միգրացիան «Երրորդ աշխարհի» երկրներից: Միգրանտներին քաղաքական իրավունքներ տալը, նրանց սոցիալական ծրագրերով գնելը ձախերին անհրաժեշտ գերակայություն է տալիս համազգային ընտրությունների ժամանակ: Համանման դեր է խաղում հասարակության գիտակցական տրոհումը տարբեր փոքրամասնությունների ու նրանց համախմբումը ձախ էլիտաների շուրջ՝ «շահագործման» դեմ պայքարի կարգախոսներով ու հանուն տարբեր իրավունքների (Գրամշիի գաղափարը): Վերլուծելով ժողովրդագրական վիճակը ժամանակակից աշխարհում՝ Բյուքենենը հոռետեսորեն է վերաբերվում ԱՄՆ-ի ու եվրոպական ժողովուրդների հեռանկարներին: Ընտանիքի կործանումով ի հայտ եկած դեպոպուլյացիայի գործընթացները հանգեցնում են բնիկ եվրոպացի ժողովուրդների ու ԱՄՆ-ի սպիտակ բնակչության վերացմանը: Չվերահսկվող միգրացիան հնարավոր է դարձնում նրանց արագ փոխարինումը Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրներից եկվորներով: «Ամերիկայի ապաքրիստոնեացումը ռիսկային խաղ է, որտեղ խաղադրույք է դառնում մեր քաղաքակրթությունը: Ամերիկան նավից դուրս է գցել «էթիկական կողմնացույցը», որով շարժվում էր 200 տարի, ու հիմա լողում է ուր պատահի»՝ ցավով արձանագրում է Բյուքենենը:
Ամերիկացի պայծառատես դոկտոր Լինդսին դեռ 1960-ական թթ. զգուշացնում էր վիթխարի «դողէրոցքի» մասին, որ անցնելու է ԱՄՆ-ի ամբողջ տարածքով: Առաջին զոհը դառնալու է Կալիֆոռնիայի նահանգը, որ տրոհվելու է Սան-Անդրեասի 1300-կիլոմետրանոց տրանսֆորմ բեկվածքով, որն անցնում է հյուսիսամերիկյան ու խաղաղօվկիանոսյան տեկտոնիկ բեկորների միջև: Հարավ-արևմտյան հատվածն աստիճանաբար սուզվելու է օվկիանոսը: ԱՄՆ-ից մնալու են միայն մի քանի կղզիներ: Այդ երկրաշարժը հարուցելու է 50-մետրանոց ալիքներով ցունամի, որը ջնջելու է մերձափնյա քաղաքները: Դա դոկտոր Լինդսիի կանխատեսման մի մասն է: Հենց նա սկսեց բարձրաձայնել իր սարսափելի պատկերները, որ տեսնում էր ժամանակի ու տարածության միջով, հատուկ ծառայություններն անմիջապես փակեցին նրա բերանը, իսկ տեսիլքները գաղտնագրեցին «բնակչության խուճապ չհարուցելու համար»: Նրան երկրորդեց ԱՄՆ-ում ու ամբողջ աշխարհում շատ հայտնի պայծառատես Էդգար Քեյսին, որ ոչ միայն կանխատեսում էր երկու ափերի շատ նահանգների օվկիանոսի տակ անցնելը, այլև՝ կենտրոնական հատվածի տարածքների: Երկրի երեսից կանհետանան մեգապոլիսները՝ Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Լոս Անջելեսը: Նույնը կկատարվի Ջորջիայի, Կարոլինայի ու մյուս նահանգների հետ, որ ծովի հատակ կդառնան: «Ես տեսնում եմ վիթխարի ալիքներ, որ կուլ են տալիս Նյու Յորքը ու կիսում են երկնաքերները, ինչպես ծղոտ,- խոստովանում էր ևս մեկ պայծառատես՝ Ջոն Շմիդտը:- Ջրի տակ կանցնեն Ֆլորիդան, Կալիֆոռնիան և ափամերձ մյուս նահանգները»: 1993-ին ամերիկացի ֆուտուրոլոգ Օլվին Թոֆլերը, պնդելով, որ ԱՄՆ-ի «լողացող վառարանի» սկզբունքը լուրջ ճեղքեր է տվել և նորեկներն այլևս չեն ինտեգրվում ամերիկականության ավանդական շրջանակներում, կանխատեսում էր, որ 2050-ին ԱՄՆ-ի տեղում կարող են հայտնվել 2-3 առանձին պետություններ՝ ռասայական-կրոնական ու սուբէթնիկ սկզբունքներով:
Հայաստանում ԱՄՆ-ի վճարվող ու ձրի «փաստաբանները» կարող են ասել. «Նրանք ընդամենը մարդիկ են, ում աչքին ինչ ասես կարող է երևալ»: Լավ, Հովհան Ոսկեբերանն իր «Մեկնություններում» խոսում էր ամենահզոր, հարուստ ու ազդեցիկ երկրի կործանման մասին, որը ամենուր տարածում է մեղքի ու պատերազմի գաղափարները: Նա մարգարեանում էր, որ երկիրը բաժանվելու է երեք կղզիների: (Մի՞թե ԱՄՆ-ի մասին չէ): Աբբայուհի Հիլդեգարդա Բինգենացու, որ ապրել է 900 տարի առաջ ու պաշտվել իբրև սուրբ, մարգարեությունները ևս վկայում են հեռավոր ազգի աննախանձելի ճակատագրի մասին: Դեռ ամերիկյան մայր ցամաքը հայտնագործված չէր, նա արդեն օվկիանոսից այն կողմ ապրող մեծ ժողովրդին ու հողերին, որտեղ տարբեր ցեղախմբեր էին ապրում մաշկի տարբեր գույներով, կանխատեսում էր սարսափելի երկրաշարժ, տեղատվության ալիքներ ու փոթորիկներ, որոնք ավերում են ամեն ինչ իրենց ճանապարհին: «Այդ ժողովրդին սպասում են, - հաստատում է Եկեղեցու ՈՒսուցիչը (այդ պատվավոր կոչումն է շնորհվել Հիլդեգարդային), - մեծ դժբախտություններ ծովում, համարյա ամբողջ հողը ջրի տակ է անցնելու»: «Ամերիկացի ազգը վաղուց արդեն պարզապես հիմարից վերածվել է իսկական գարշահոտության Աստծո քթանցքերում ու գարշելի հրեշի: Աստված ինձ ասաց, որ Ամերիկան ծնկի է գալու՝ դա սարսափելի տեսարան կլինի՝ կործանված գերտերություն,- կանխատեսում է ամերիկացի Թոմաս Դեկարտը:- Ամերիկայի փողոցները կծածկվեն անկարգությամբ ու արյունով: Իսկ ԱՄՆ-ի բնակիչները կտեսնեն՝ ինչպես են քաղցից մեռնում իրենց երեխաներն ու հարազատները»: Սարսափելի անկարգությունների մասին է խոսում և ամերիկացի պայծառատես Դենիոն Բրիկլին. «Յանկիները իսկական գազաններ կդառնան ու կապրեն գայլերի ոհմակների օրենքներով՝ կորցնելով հավատն իրենց երկրի նկատմամբ ու ամերիկյան իդեալները: Կսկսվեն անվերջանալի ռասայական կոնֆլիկտներ ու քաղաքացիական պատերազմներ՝ բոլորը բոլորի դեմ: Ապստամբությունները սովորական երևույթ կդառնան: Քաոս կտիրի ամերիկյան հողի վրա»: Սարսափելի տեսիլքներ ուներ և ամերիկացի պայծառատես Վալդես կրտսերը, որ պատմում էր թռչող մարդկանց «երամների» մասին, որոնց փոթորիկը մորեխների նման բարձրացնում է վեր ու խփում երկնաքերներին, դիակների սարերի մասին ու պարզապես մարմնի մասերի՝ առանց ոտքերի, ձեռքերի, գլխի:
Բյուքենենը և այլ ազդեցիկ ամերիկյան քաղաքական ու հասարակական գործիչներ այն քիչ տեղեկացվածներն են, որ դեռ ապրում են ԱՄՆ-ում ու ի վիճակի են էականորեն փոխել քաղաքականությունն աշխարհում: Նրանք գիտեն՝ իրականում ինչից պետք է զգուշանալ: Օբամաներն ու քերիները (պետք է կարծել, որ այդ հերձվածողությամբ համակված են լինելու ԱՄՆ-ի հաջորդ նախագահն ու պետքարտուղարը ևս) լեսբագեյական պատերազմով սպառնում են արդեն ամբողջ մոլորակին: ՈՒրեմն ինչպե՞ս չծաղկեն տարատեսակ «Իսլամական պետությունները», «Ալ Քաիդաները», «Թալիբաններն» ու ընդհանրապես էքստրեմիստները: Սակայն ամերիկացիների ստեղծած այդ խամաճիկային կառույցները դժբախտության կեսն են: ԱՄՆ-ի իշխանության ու բիզնեսի բոլոր ղեկավարները պիտի պատասխանեն հարցին՝ ձեր ինչի՞ն է պետք Արևմուտքի ապաքրիստոնեացումը: Ձեզ մեղադրում է ավանդապաշտ կաթոլիկ, շոտլանդացի, ԱՄՆ-ի քաղաքացի Պատրիկ Բյուքենենը: Մի քանի օր ամբողջ ինտերնետը ցնցվում է ծիծաղից ու սարկազմից, որով Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն արձագանքել է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճռին ու պետքարտուղար Քերիի սպառնալիքին՝ բռնի տարածել միասեռական ամուսնությունները ամբողջ մոլորակում: Նա 91 տարեկան է՝ աֆրիկյան չափանիշներով՝ «կարգին տղամարդ». «Եթե նախագահ Օբաման կողմ է միասեռ ամուսնություններին ու պաշտպանում է միասեռականներին, ինքն էլ հաճելի արտաքին ունի, ես պատրաստ եմ, եթե անհրաժեշտ է, գնալ Վաշինգտոն, ծնկի գալ ու նրա ձեռքը խնդրել»,- հայտարարել է Մուգաբեն:
Ավելի մեծ ապտակ ամերիկյան պետականությունը երբեք չի ստացել, նույնիսկ երբ «լիբիական հեղափոխության հրահանգիչ» ԱՄՆ-ի դեսպանին Բենգազիի դեսպանատան շենքից դուրս քաշեցին, ամբոխով բռնաբարեցին ու սպանեցին՝ նվազ նվաստացում էր ԱՄՆ-ի համար: Դավադրությունների տեսության կողմակիցները արդեն շտապել են Մուգաբեի հանդուգն տղամարդկային քայլը կապել… Վլադիմիր Պուտինի, Հռոմի Ֆրանցիսկոս պապի, Սիլվիո Բեռլուսկոնիի անվան հետ: Իրոք, երեքն էլ հանդես են եկել ու հանդես են գալիս միասեռականների միջև «ակտերը» «ամուսնություն» և «ընտանիք» հասկացությունների հետ նույնացնելու դեմ: Իսկ Բեռլուսկոնին վաղուց բարեկամություն է անում ոչ միայն Պուտինի, այլև կաթոլիկ ճիզվիտ Ռոբերտ Մուգաբեի հետ: Ֆրանցիսկոս պապը ևս կաթոլիկ ճիզվիտ է: Եթե նույնիսկ այդպես է, փառք Աստծո: Եթե ամուսնությունն ու ընտանիքը պաշտպանելը Բարձրյալը վստահել է ուղղափառներին ու կաթոլիկ ճիզվիտներին, թող այդպես լինի: (Այդ դեպքում՝ հայիս համար արդեն անհասկանալի է Հայ առաքելական եկեղեցու լռությունը, ի՞նչ է, կո՞ղմ է միասեռ ամուսնություններին):
The Zimbabwe Daily-ը գրում է, որ Մուգաբեն իր առաջարկը բարձրաձայնել է ամենշաբաթյա հարցազրույցում Զիմբաբվեի ազգային ռադիոյով (ZBC): Մուգաբեն նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները պաշտպանում են այլասերվածների ու սատանայապաշտների շահերը, որ «վիրավորում են ամերիկյան ժողովրդին»: «Ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս են այդ մարդիկ հանդգնում մերժել մեր Տեր Քրիստոսի պատվիրանները, որ արգելում էր մարդկանց սոդոմականությամբ զբաղվել»,- զայրացել է Զիմբաբվեի նախագահը: Մուգաբեի խոսքով՝ ամերիկյան ավանդույթներն ու ժառանգությունը հիմնված են քրիստոնեական բարձր արժեքների վրա, բայց «ԱՄՆ-ի կոռումպացված քաղաքական էլիտան գործում է ի վնաս ազգի՝ իր սատանայական քմահաճույքներին համապատասխան»: «Եթե դուք չեք տիրապետում Մուգաբեի լեզվին, թարգմանում եմ՝ նա ասել է, որ նախագահ Օբաման, հավանաբար, գեյ է, որ աջակցում է սեքսուալ փոքրամասնություններին: Մուգաբեն վստահ է, որ ուշադրություն է հրավիրում, թե որքան ծիծաղելի է միասեռական ամուսնությունների բուն գաղափարը»՝ նախագահի խոսքերը մեկնաբանել է Զիմբաբվեի թերթերից մեկը: Հայտնի չէ, թե ինչպես են արձագանքել նրա առաջարկին նախագահ Բարաք Օբաման ու նրա կինը՝ Միշելը: Բայց հասկանալի է, որ ոչ միայն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը, այլև ժամանակակից աֆրիկացին շոնա ցեղախմբից, որ ինչ-որ ժամանակ հավատացել է Քրիստոսին, ժամանակակից ԱՄՆ-ի հետ նույն ճանապարհով չի գնա: Իսկ ի՞նչ կասեն Հայաստանի իշխանությունները ու Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները: Ազգի համար ես անձամբ հանգիստ եմ, իսկ իշխանության ու եկեղեցու համար տագնապ եմ ապրում: Երևանում 1991-ից «ընդունված չէ» ամերիկացիներին ասել «Ոչ»: Լռելո՞ւ են Երևանն ու Էջմիածինը կամ նույնիսկ ընդունելո՞ւ են ԱՄՆ-ի Գերագույն դատարանի վճիռն ու պետքարտուղարի սպառնալիքները:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ