2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը աջակցում է ստարտափերին

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը աջակցում է ստարտափերին
18.06.2015 | 13:50

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի հիմնական գործունեությունն ուղղված է հմտությունների, նորարար մտածողության զարգացմանը և տեղական ու միջազգային շուկաներում պահանջարկ ունեցող արտադրանքի, ծառայության մշակմանը։ Ի հավելումն ՏՏ ոլորտի մասնագետների համար նախատեսված վերապատրաստման դասընթացների` կենտրոնն իրականացնում է աքսելերացիոն ծրագրերը՝ ընդգրկելով նորարարական գաղափարներ ունեցող ստարտափերի։

Վերջին տարիների ծրագրերից հաջողությամբ կայացած ստարտափերից է SoloLearn-ը, որ ներկայումս աշխատանքով է ապահովում գրեթե տաս հոգու։ Նախորդ աքսելերացիայի ծրագրի մասնակից ստարտափ է Flaxton-ը, որը ամպային համակարգ է (cloud SaaS):

Ծրագրի ընթացքում ստարտափի հիմնադիրները կարողացան կապեր հաստատել արտասահմանյան ընկերությունների հետ, բազմաթիվ մենթորներից ստանալ շատ պրակտիկ խորհուրդներ, ինչը շատ կարևոր է իրենց արտադրանքի զարգացման համար։ 2015-ին հունիսի 22-23-ին Սան Ֆրանցիսկոյում կայանալիք DockerCon միջոցառման համար Flaxton-ը ընտրվել է որպես հեքըթոնի գաղափարներից մեկը։ Թիմի անդամ Տիգրան Բայբուրցյանը մեկն է ամբողջ աշխարհից ընտրված 8 խոսնակներից, ով ներկայացնելու է իր նորարարական գաղափարով։
Ի հավելումն տեխնիկական հարցերի շուրջ խորհրդատվության և դասերի, աքսելերացիոն ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում ստարտափերի ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։ «Մինչ այս ծրագիրը մենք մտածում էինք միայն հավելվածի տեխնիկական կողմի մասին: Ծրագրի շնորհիվ հասկացանք, որ շատ կարեւոր է անել նաեւ շուկայական հետազոտություն, տարբեր ոլորտների մասնագետների հետ կիսվել մեր ունեցած գաղափարով և լսել նրանց կարծիքը։ Գտնում ենք, որ այդ բաղադրիչներն են ծրագրի հաջողության գրավականը»,- ընդգծում է Հարություն Առաքելյանը` PENNY ստարտափի հիմնադիրը:
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը աքսելերացիոն ծրագրեր իրականացնում է յուրաքանյուր չորս ամիս մեկ, և մոտակա ամիսներին սպասվում է հաջորդ փուլի մեկնարկը։

Դիտվել է՝ 1910

Մեկնաբանություններ