«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ստվերների ու նրանց տերերի մասին

Ստվերների ու նրանց տերերի մասին
24.05.2015 | 14:07

Ցեղասպանության մեկդարյա տարելիցը նշվեց, Ռիգայի գագաթնաժողովը կայացավ, «Եվրատեսիլն» ավարտվեց՝ արտաքին աշխարհի հետ մեծ շփումները նվազում են, սկսվում է սովորական կյանքի ժամանակը, երբ դու ես ու դու և մեծ աշխարհը քո կյանքում կա միայն այնքանով, որ գոյություն ունի ինչ-որ տեղ՝ իր տարածքներում:

Հանրագումա՞րը: Սկսեցինք բարձրակետով՝ բանաձևերով ու պատարագներով, ընդհանրության հազվադեպ պատահող հողի վրա, հասանք Ռիգա ու գծեցինք մեր բաժանարարը՝ մենք այս ու այսքան ենք՝ դուք ինչքան էլ լինեք, Վիեննայում մեզ պատասխանեցին՝ դուք այդքան եք ու մենք այսպիսին ենք: Եթե «Եվրատեսիլը» նախորդեր, ոչ թե հաջորդեր Ռիգային, Վիեննայում մենք կունենայինք ոչ թե 16-րդ, այլ նվազագույնը 2-րդ կամ 3-րդ տեղ: Մրցույթի նշանաբանն էր «Կառուցելով կամուրջներ» և հայկական «Ջենեոլոջի» խումբը միակն էր, որ կառուցել էր կամուրջներ՝ միավորելով հինգ աշխարհամասերը հայության հողի վրա: Երգը ընդդեմ ցեղասպանության էր, և Եվրախորհրդարանի ցեղասպանության դատապարտումից հետո տրամաբանական էր, որ Եվրախորհրդարանի անդամ երկրները պիտի շարունակեին իրենց դատապարտումն ու պայքարը ընդդեմ ցեղասպանության: Ի՞նչ կապ ունեն քաղաքականությունն ու մշակույթը: Ամենաուղղակի: Համենայն դեպս՝ «Եվրատեսիլում» ոչ միայն ու ոչ այնքան երգերն ու երգիչներն են մրցում, որքան Եվրոպան դասակարգում է այդ երկրները իր օրվա քաղաքականության տեսակետից: Ինչո՞վ բացատրել Պոլինա Գագարինայի երկրորդ տեղը: Հենց դրանով՝ Եվրոպան չի ցանկանում Ռուսաստանի հետ վերջնականապես կապերը խզել ու բացահայտ հայտարարեց, որ պատրաստ է կամուրջներ կառուցել: Ինչո՞ւ Պոլինա Գագարինան չհաղթե՞ց: Որովհետև Պուտինը պատրաստ չէ պատասխանել հարցին՝ կամուրջը երկու ափերը միացնո՞ւմ, թե՞ բաժանում է: Ինչո՞ւ հաղթեց Շվեդիա՞ն: Որովհետև երգը համաեվրոպական արժեքների պաշտպանության մասին էր՝ դեռահասի, որին շրջապատում նեղում են, իսկ նա չի հանձնվում: Որովհետև Շվեդիան այն չեզոք դաշտն էր, որտեղ եվրոպական երկրները կարող էին հենման կետ ունենալ՝ առանց միմյանց նեղացնելու: Գերմանիան հաղթեր, Ֆրանսիան էր առաջնության հարց դնելու, Ֆրանսիան հաղթեր, Գերմանիան, Մեծ Բրիտանիան հաղթեր, ասելու էին՝ ԵՄ-ն համաձայնում է Դևիդ Քեմերունի պահանջներին: ՈՒ՝ այդպես: Հայաստանի 16-րդ տեղը, Հայաստանին միավորներ տված երկրների և Հայաստանի տված միավորների պատկերն առավել քան խոսուն է՝ մեր քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ արդյունք է տալիս, ինչ-որ սխալ կա, որ խորացվում է՝ շտկվելու փոխարեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ երգը լավն էր: Իսկապես, լավն էր: Բայց երգի մեջ էլ մենք մնացինք՝ ինչ կանք այսօր: Գուցե սուբյեկտիվ ընկալում է, բայց ավարտը հաղթական չէր, շատ ավելի շահեկան էր բարձր նոտայով ու իռացիոնալ ֆինալը, քան՝ մեղեդայինն ու տրամաբանականը: Աշխարհում տրամաբանությունը տեղ չունի, իռացիոնալը ընկալվում ու արձագանքվում է արագ:

Դիտվել է՝ 2017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ