Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Մինսկի խմբի համանախագահները խճճել են ինչ-որ բան

Մինսկի խմբի համանախագահները խճճել են ինչ-որ բան
02.05.2015 | 13:02

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ապրիլի 30-ի հայտարարությունը: «Ինձ թվում է, որ Մինսկի խմբի համանախագահներն ինչ-որ բան խճճել են իրենց հայտարարություններում. դժվար է հավատալ, որ ժողովրդավարական արժեհամակարգ դավանող առաջատար երկրներում ապագան որոշելու ուրիշ ձև կա, բացի համապետական ընտրություններից: Կարծում եմ՝ համանախագահներին կարիք չկա հիշեցնել, որ իրենց մանդատի հիմքում կողմերի ընտրված ներկայացուցիչների հետ խորհրդատվություններ անցկացնելու պահանջն է»,- ասել է ԼՂՀ ԱԺ նախագահը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին. «Հակամարտության համապարփակ լուծման համատեքստում՝ մենք ընդունում ենք ԼՂ ժողովրդի դերը՝ իր ապագան կերտելիս։ Այդուհանդերձ, չենք ճանաչում այդ ընտրությունների արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող և ընդգծում ենք, որ դրանք ոչ մի կերպ չեն կանխորոշում ԼՂ վերջնական կարգավիճակը կամ բանակցությունների արդյունքը, որոնք ընթանում են հակամարտության տևական և խաղաղ կարգավորման հասնելու համար»:

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ