Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Վաշինգտոն. Արցախի ժողովուրդը պետք է դեր ունենա իր ապագան որոշելու հարցում

Վաշինգտոն. Արցախի ժողովուրդը պետք է դեր ունենա իր ապագան որոշելու հարցում
02.05.2015 | 13:01

Վաշինգտոնը չի պատրաստվում ճանաչել մայիսի 3-ին ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները: Պետքարտուղարությունն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է դեր ունենա իր ապագան որոշելու հարցում: «ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ ինքնիշխան պետություն: Դրա հետ կապված՝ մենք չենք ճանաչելու մայիսի 3-ի ընտրությունների արդյունքները»,- հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն: Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ «հապճեպ դատողություններ անել Լեռնային Ղարաբաղի մասին՝ մինչև միջազգային բանակցությունների ավարտը»:

Դիտվել է՝ 1840

Մեկնաբանություններ