Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

ՆԱՍԱ-ն նոր շարժիչ է փորձարկում, որը հակառակ է ֆիզիկային

ՆԱՍԱ-ն նոր շարժիչ է փորձարկում, որը հակառակ է ֆիզիկային
02.05.2015 | 12:57

ՆԱՍԱ-ն տիեզերական ուղևորության հեղափոխական մեթոդ է փորձարկում, որը թույլ կտա մարդկանց ճանապարհորդել ավելի արագ, քան լույսը:
Daily Mail-ը գրում է` շարժիչը կարող է մարդկանց և նրանց իրերը հասցնել Լուսին ընդամենը 4 ժամում: Ճամփորդությունը դեպի Ալֆա Կենտավրոս համաստեղություն, որն այժմ տասնյակ հազարավոր տարիների հարց է, 100 տարում կարող է հասանելի դառնալ: Փորձարկվող համակարգի հիմքում EMDrive էլեկտրամագնիսական քարշակն է, որը էլեկտրաէներգիան վերափոխում է հարվածային ուժի` առանց հրթիռային վառելիքի անհրաժեշտության: Ըստ դասական ֆիզիկոսների` դա անհնար է՝ խախտում է իներցիայի պահպանման օրենքը:

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ