Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Անկարայում «ապուշ շիկահեր» են անվանել ԱՄՆ-ի պետքարտուղարության նոր խոսնակին

Անկարայում «ապուշ շիկահեր» են անվանել ԱՄՆ-ի պետքարտուղարության նոր խոսնակին
02.05.2015 | 12:52

Անկարայի քաղաքապետ Իբրահիմ Մելիհ Գոքչեքը «ապուշ շիկահեր» է անվանել ԱՄՆ-ի պետքարտուղարության նոր խոսնակ Մարի Հարֆին: Թուրքիայի մայրաքաղաքի իշխանությունները իրենց վրդովմունքն են արտահայտել, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը լուռ է սեփական երկրում` Բալթիմորում բախումների ու իր բռնի ուժի մասին, փոխարենը դատապարտում է Թուրքիայի իշխանություններին` հակակառավարական ելույթները ճնշելու համար:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ