Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ադրբեջանը սպառնում է Լեռնային Ղարաբաղի ընտրությունների դիտորդներին

Ադրբեջանը սպառնում է Լեռնային Ղարաբաղի ընտրությունների դիտորդներին
02.05.2015 | 12:42

Բաքուն սպառնում է քրեական պատասխանատվության ենթարկել ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների դիտորդներին՝ հաղորդում է APA գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը: «Չի բացառվում, որ այդ «դիտորդների» նկատմամբ քրեական հետապնդում սկսվի: Նրանք կոպտորեն խախտում են Ադրբեջանի Հանրապետության օրենքը՝ ապօրինի այցելելով գրավյալ տարածքներ»՝ ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: Նա հիշատակել է Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի անունը, որ նույնպես, ըստ ադրբեջանական ԱԳՆ-ի, դիտորդական առաքելության հայտ է ներկայացրել, և նրա նկատմամբ «Ինտերպոլ»-ի գծով հետախուզում է հայտարարվել: Մայիսի 3-ին ԼՂՀ ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության հայտ են ներկայացրել մոտ 100 միջազգային դիտորդներ՝ եվրոպական, ամերիկյան և հետխորհրդային երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։ ԼՂՀ ԿԸՀ կայքէջը հայտնում է, որ երեկ սկսվել է միջազգային դիտորդների հավատարմագրումը: Ապրիլի 30-ին գրանցված առաջին դիտորդները Ֆրանսիայից էին՝ Ֆրանսիա - Արցախ բարեկամության շրջանակի խոսնակ, պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը, Փարիզի Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի անդամ, նախկին դիվանագետ, Կովկասում ԵԱՀԿ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Մորիս Բոննոն, Դոկտորանտ իրավաբանների ֆրանսիական միության նախագահ Պիեռ դ’Էսպերոնան:

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ