Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Աշխաբադում կայացել են մերձկասպյան տարածաշրջանից ԵՄ գազի մատակարարման շուրջ բանակցությունները

Աշխաբադում կայացել են մերձկասպյան տարածաշրջանից ԵՄ գազի մատակարարման շուրջ բանակցությունները
02.05.2015 | 12:40

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում Ադրբեջանի, Թուրքմենստանի ու Թուրքիայի նավթագազային գերատեսչությունների ղեկավարները Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ բանակցել են մերձկասպյան տարածաշրջանից Եվրոպա գազի մատակարարման շուրջ: Կողմերը քննարկել են մերձկասպյան տարածաշրջանից դեպի համաշխարհային շուկաներ էներգակիրների դուրսբերման ուղիների դիվերսիֆիկացման առաջնային խնդիրները։ Քառակողմ բանակցություններում դիտարկվել են տրանսազգային գազատարների կառուցման համատեղ ծրագրերի խնդիրները։ Որպեսզի Կասպից ծովի նավթագազային ռեսուրսները հասանելի դառնան ԵՄ-ին, անհրաժեշտ է Թուրքմենստանն ու Ադրբեջանը միացնող տրանսկասպյան գազատար կառուցել։ Երկու երկրները պնդում են, որ բավական է միայն այն երկրների համաձայնությունը, որոնց տարածքով անցնելու է գազատարը։ Այդ մոտեցմանը դեմ են Ռուսաստանն ու Իրանը, որ համարում են՝ մինչև Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդրի լուծումը, նման նախագիծը կարող է իրականացվել միայն բոլոր 5 մերձկասպյան պետությունների համաձայնությամբ:

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ