Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Պարզած ձեռքը օդում չպետք է մնա

Պարզած ձեռքը  օդում չպետք է մնա
28.04.2015 | 00:10

Դեռևս խորհրդային իշխանության ժամանակաշրջանից մի միտք (առաջարկ) համառորեն ինձ հանգիստ չի տալիս: Հաճախ մոռանում եմ, ինձ ստիպում եմ մոռանալ, բայց այդ գաղափարը համառորեն չի մոռացվում: Ինչպես կասեն մեր քաղաքագետ գիտունիկները՝ քաղաքական վայրիվերումների ժամանակ այդ միտքը կրկին արթնանում է: Որոշել էի իրազեկել հանրապետության ղեկավարությանը, քանի որ այն վերաբերում է բոլորիս: Սակայն, հայտնի փաստ է` առաջարկությունները Հայաստանում վերադասին չեն հասնում։

Մանկությունս անցկացրել եմ հայրենիքից դուրս, բայց շնորհիվ իմ ծնողների՝ մեր տանը անպակաս են եղել հայոց լեզուն, գիրն ու գրականությունը: Պատմական մեր գրքերից որոշ չափով գիտեի Վարդանանց պատերազմի մասին։ Երբեմն ափսոսում էի, որ հազար հինգ հարյուր տարի առաջ չեմ ծնվել, պատերազմին չեմ մասնակցել։ Ափսոսում էի, որ գոնե Խաչատուր Աբովյանի Աղասու ընկերը չեմ եղել: Ատելության զգացումով եմ լցվել, երբ կարդացել եմ մելիք Ֆրանգյուլի փառասիրության ու դավաճանության մասին:
Եվ ահա, մեր հարավային հարևանների հանդեպ ունեցած այսպիսի պատկերացումներով ու նախապաշարումներով զինված՝ 60-ականների սկզբին մեր ընտանիքը ներգաղթեց մայր Հայաստան: Արդեն հայրենիքում՝ կենտրոնական թերթերից մեկն ընթերցելիս, պատահաբար հանդիպեցի մի նյութի, որի հետ երկար ժամանակ չէի կարողանում համակերպվել: Թերթում շարադրված էր, որ Իրանում կառուցվող հիդրոէլեկտրակայանի ջրամբարը պետք է ծածկեր մի հայկական հնադարյան եկեղեցի (վանք): Կարդացի և աչքերիս չհավատացի, նորից կարդացի, քանի որ, ի տարբերություն մեր աթեիստ-կոմունիստ ղեկավարության գործելաոճի, նրանք, լինելով ոչ քրիստոնյա ժողովուրդ, մեր հոգևոր տաճարը քար առ քար ապամոնտաժեցին և նորից վերակառուցեցին մոտակա բարձունքի վրա: Եվ այդ ամենը այն դեպքում, երբ որևէ վանք խոնարհելիս մեր խորհրդային ղեկավարությունն ուրախանում էր, կանգուններն էլ վերածել էր պահեստների ու մառանների, իսկ Ախուրյանի ջրամբարը, հակառակ պարսիկների, Հայաստանում ջրասույզ արեց մի հնագույն վանք: Այս ամենը ինձ խորհելու առիթ էր տալիս. ինչո՞ւ, ի՞նչ պատահեց, մի՞թե մեր հարևանները նույն Շահ Աբբասի ժառանգորդները չեն, գուցե փոխվել են, մտածում էի, երևի զգացել և ընդունել են իրենց նախնիների սխալները, որ ապրել ու գործել են ժամանակին ընդունված և լայնորեն տարածված կենդանիների անասնաբարո, «գազանային» օրենքներով, երբ ուժեղը հոշոտում, ոչնչացնում, գերեվարում էր թույլին. չէ՞ որ մենք՝ երկու հարևան ժողովուրդներս, դավանելով տարբեր կրոններ, սերում ենք մարդկության միևնույն արիական ցեղատեսակից: ՈՒնենք նաև ընդհանրական շատ բաներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Այդ բարյացակամ վերաբերմունքը նրանք մեր նկատմամբ ցուցաբերեցին անկախացման առաջին իսկ օրերից: Սկզբից մինչ օրս նրանք, անտեսելով իրենց հավատակից ազերիների թշնամանքը, չշրջափակեցին մեզ, բացեցին իրենց սահմանները և պարենով ու այլ ապրանքներով ձեռք մեկնեցին սովի եզրին կանգնած մեր ժողովրդին: Երկաթյա վարագույրի անկումից հետո շատ եմ հետաքրքրվել մեր հայրենակից պարսկահայերից ու ինձ համար պարզել եմ, որ նրանց վիճակը, հնարավորությունները ինտեգրման, ստեղծագործ աշխատանք ծավալելու առումով առավել շահեկան ու նպաստավոր են, քան մեր բարեկամ Ռուսաստանում, համենայն դեպս, այնտեղ չկան սափրագլուխներ ու չկա նաև «սՌՓՏ ՍՈՉՍՈջրՍՏռ վՈՓՌՏվՈսՖվՏրՑՌ» ստորացուցիչ արտահայտությունը: Եվ այդ բարյացակամությունը, համագործակցությանն ուղղված քայլերը մինչ օրս համառորեն շարունակվում են: Սակայն մեր որդեգրած կոմպլեմենտար քաղաքականությունը կարծես իրեն չի արդարացնում. ի պատասխան պարսիկների բազմաթիվ գործնական առաջարկների, մեր իշխանությունները խուսանավում են` չկամենալով նեղացնել ո՛չ Ամերիկային, ո՛չ Եվրոպային, և ո՛չ էլ Ռուսաստանին ու չգիտեն, թե ում դուդուկի տակ պարեն: Շատ երկար մտածելուց հետո, երբ որևէ եզրահանգման են գալիս, արդեն գնացքը մեկնած է լինում։ Հետևաբար, ես մտածում եմ` գուցե այդ քայլը ավելի լավ է կատարի Արցախը որպես ինքնուրույն սուբյեկտ (սեղմի նրանց պարզած ձեռքը), մանավանդ որ առիթը կա: Օրինակ, ինչո՞ւ պարսիկներին չնվիրաբերել (չվերադարձնել) Շուշիի մզկիթը, հո մենք թուրք չենք, որ եկեղեցին վերածենք մզկիթի: Պարզ է, որ դա ոչ հայկական, այլ տիպիկ մահմեդական կառույց է, թեպետ բացառված չէ, որ շինարարները հայեր լինեն, իսկ Արևելքի ժողովուրդների մեջ գոյություն ունի ընդունված կարգ, որ նվերը չեն մերժում, դա կդիտվի որպես վիրավորանք: Վերջերս պարսկական կառավարությունը պետական գանձարանի գումարներով վերանորոգեց Նոր Ջուղայում անխնամ մնացած հայկական հինգ եկեղեցի: Տրամաբանական է, որ եթե նրանք վերանորոգում են օտարի՝ հայ ազգի եկեղեցիները, ապա սեփական ալլահի մզկիթները ևս ուրախությամբ կվերանորոգեն: Նվիրատվության առաջարկը պետք է հիմնավորված լինի երկրի շրջափակումով, արտադրության ծավալների անբավարարությամբ, փախստականներին բնակարանով ապահովելու անհրաժեշտությամբ, ֆինանսների սղությամբ, ինչպես նաև այդ տիպի կառույցների համար որակյալ մասնագետների բացակայությամբ: Տնօրինելով մզկիթի ճակատագիրը, վերցնելով նրա հոգսն ու խնամքը, վերանորոգելուց հետո պարսիկներն այն կարող են շահագործել ըստ իրենց նախասիրության. կա՛մ որպես իրանական արվեստի կենտրոն, կա՛մ թեկուզ որպես հոգևոր կառույց: Դա ի՞նչ կտա մեզ. նախ կսերտացնի մեր համագործակցությունը հզոր հարևանի հետ, ինչը փաստացի կնշանակի Արցախի անկախության ճանաչում, և երկրորդ՝ սեպ կխրի պարսիկների և ամեն ինչ յուրացնելու պատրաստ ադրբեջանցիների առանց այդ էլ լարված հարաբերությունների միջև: Վերջիններս հայտնի է, որ յուրացնում են ոչ միայն երաժշտությունը, ճաշատեսակները, այլև իրանական պոեզիայի վառ ներկայացուցիչներին, ինչպես, օրինակ, Նիզամի Գյանջևիին: Հանձն առնելով վերանորոգումը՝ նրանք ստիպված ավելի կարճ ճանապարհով բանվորներ և շինարարական նյութեր կներկրեն Արցախ: Վերակառուցելուց հետո սպասարկող իրանցի չորս-հինգ ընտանիքների անդամները Արցախի ժողովրդագրական պատկերը չեն փոխի, իշխանությունները դրանից չպետք է վախենան, դա Փանահ խանի հրավերը չի լինի, այլ կլինի Իրանի հետ համագործակցելու փաստ: Արաքսի վրայով կամուրջ կառուցելով՝ դիզվառելիք, բենզին, գազ կներկրեն անմիջականորեն: Այս հանգամանքը չի վրիպի ամենատես ռուսների աչքից, Պուտինը ստիպված կձգի Նազարբաևի և Լուկաշենկոյի սանձերը, ցանկապատ-մաքսակետն ինքնըստինքյան կվերանա ԵԱՏՄ-ին միանալուց հետո, իսկ Ամերիկան, զգուշանալով համագործակցության հետագա խորացումից, ստիպված կձգտի արագացնել Մինսկի խմբի գործունեությունն Արցախի ինքնորոշման ճանաչման հետ կապված՝ մտածելով, որ հետագա հապաղումը ի վերջո կարող է Արցախում կրկնել Ղրիմի նախադեպը, մանավանդ որ Ղարաբաղն ավելի տևական ժամանակամիջոց է գտնվել Պարսկաստանի կազմում, քան Ղրիմը՝ Ռուսաստանի: Կարծում եմ` այստեղ խորհելու շատ ու շատ բաներ կան։


Վիուլ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ