Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Թուրքիայում սպառնում են սպանել Հռոմի պապին

Թուրքիայում սպառնում են սպանել Հռոմի պապին
16.04.2015 | 12:39

Օրեր առաջ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունից հետո, որով նա Օսմանյան Թուրքիայում հայոց ջարդերը որակեց 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն, Վատիկանի և Թուրքիայի միջև սրվել են հարաբերությունները։ Թուրքիան հրաժարվում է կատարվածը ցեղասպանություն որակել, քանի որ ստիպված է լինելու փոխհատուցում վճարել զոհերի սերունդներին խլած հողերի և գույքի դիմաց։ Թուրքիայի համար սովորական է դարձել ամեն անգամ բողոքել, երբ ինչ-որ մեկը բացահայտ խոսում է Հայոց ցեղասպանությունից։ Այս անգամ, սակայն, Անկարան առավել սուր արձագանքեց՝ պապին մեղադրելով լարվածություն և ատելություն սերմանելու մեջ, իսկ այդ ձայներին ականջալուր ազգայանականները այնքան հեռու են գնացել, որ սպառնում են սպանել Հռոմի պապին՝ Die Welt գերմանական պարբերականում գրում է Բորիս Կալնոկին։
«Ապրիլի 12-ին մատուցած պատարագին հաջորդեցին արարքներ, որոնք դժվար է քաղաքական առօրյա երևույթներ անվանել։ Ֆրանցիսկոս 1-ինի խոսքից հետո Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները և իշխող կուսակցության առաջնորդները թափվել են պապի գլխին։ Առաջին հերթին՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, որը Ֆրանցիսկոս պապին մեղադրում է Եվրոպայում ռասիզմ տարածելու մեջ։ Սակայն թե կոնկրետ ինչպես է պապը ռասիզմ տարածել Եվրոպայում, վարչապետը իր հայտարարության մեջ չի պարզաբանում»,- գրում է հեղինակը։ Հոդվածագիրը զարմացած է թուրք պաշտոնյաների պահվածքից։ «Այս ամենի գագաթնակետն իհարկե Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրի բացարձակ ոչ եվրոպական ոճով հայտարարություն էր, որով նա Հռոմի պապին հիշեցնում է նրա լատինաամերիկյան ծագումը. «Նա Արգենտինայից է, իսկ դա այն երկիրն էր, որ նացիստներին գրկաբաց ընդունեց»,- հայտարարել էր Բոզքըրը և առավել մութ մի դիտարկում էր արել ասելով, թե հայկական սփյուռքը Արգենտինայում վերահսկում է տնտեսությունն ու մեդիա դաշտը»,- շարունակում է հեղինակը։ Նրա կարծիքով՝ իրականում այս ամենի հիմքում նաև Թուրքիայում ընթացող նախընտրական քարոզարշավն է։ «Նախագահ Էրդողանը խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակն է ակնկալում։ ՈՒստի պապի հասցեին հայտարարություններն ու թուրք պաշտոնյաների կեցվածքը քարոզարշավի մաս են կազմում։ Եվ դա իր արդյունքներն է տալիս. արդեն ի հայտ են եկել որոշ արմատականներ, որոնք «կուտը կերել են» և ձայնակցում են պաշտոնյաներին՝ այնքան հեռուն գնալով, որ սպառնում են սպանել Հռոմի պապին։ Այսպես՝ օրինակ, Twitter-ում թուրքական դրոշով ներկայացած մի օգտատեր իր կարճ հաղորդագրության մեջ պապին հիշեցրել է 1981 թ. թուրք Մեհմեդ Ալի Աղջայի՝ Հովհաննես Պողոս 2-րդ պապի դեմ կատարած մահափորձը՝ Ֆրանցիսկոս պապին սպառնալով՝ «Թուրքիայում նման Աղջաներ շատ կան։ Մեկ փամփուշտն արժի 35 ղուրուշ»: Նա իր գրառմանն ավելացրել է Աղջայի լուսանկարը:

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ