Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Արգենտինական «La Nación». Հռոմի պապը պատմական պատարագ մատուցեց

Արգենտինական «La Nación». Հռոմի պապը պատմական պատարագ մատուցեց
14.04.2015 | 13:58

Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարում պատմական պատարագ մատուցեց, որի ընթացքում նշանավորեց հայերի նահատակության 100-րդ տարելիցը՝ գրել է արգենտինական «La Nación»-ը: «Չնայած Թուրքիայի ճնշմանը, պապը համարձակ օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը»,- գրել է պարբերականը՝ հավելելով, որ Թուրքիան մշտապես ժխտում է Հայոց ցեղասպանությունը, որը ճանաչել են 22 երկրներ, այդ թվում՝ Արգենտինան, և որի մեկնարկը համարվում է 2015 թվականի ապրիլի 24-ը: «La Nación»-ը նշել է, որ Սուրբ Պետրոսի տաճարում պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը, հայ կաթոլիկների Պատրիարք Ներսես-Պետրոս 19-րդը, հայկական պատվիրակություններ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ մեծաթիվ պատվիրակություն Արգենտինայից: «Բոլորը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանով կրծքանշաններով և շարֆերով էին»,- գրել է պարբերականը: Հոդվածում հիշատակվում է, որ Ֆրանցիսկոսը Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսության ժամանակ Արգենտինայի հայ համայնքի մեծ բարեկամն է եղել և Հայոց ցեղասպանության մասին երեք անգամ հիշատակել է իր «Երկնքի և երկրի մասին» գրքում:

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ