Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Գերմանիան ցեղասպանությունից փրկել է հրեաների, բայց ոչ հայերին

Գերմանիան ցեղասպանությունից փրկել է հրեաների, բայց ոչ հայերին
11.04.2015 | 15:04

Կայսերական Գերմանիան կրում է Հայոց ցեղասպանության պատասխանատվության բեռը՝ իտալական Avvenire պարբերականին հարցազրույցում հայտարարել է Հայոց ցեղասպանության հետազոտող Միխայել Հեզեմանը: Աշխատանքի հիմքում Վատիկանի գաղտնի արխիվներն են՝ մոտ 2 հազար էջ: Հեզեմանի ուշադրությունը գրավել է Հռոմի Պիոս 12-րդ պապի կենսագրությունը: «Հենց այդ ժամանակ ես գտա մի փաստաթուղթ, որից կորցնում ես խոսելու ունակությունը: Դա Քյոլնի այն ժամանակվա արքեպիսկոպոս Ֆելիքս ֆոն Գարտմանի նամակն է՝ ուղղված Գերմանիայի կանցլերին: Նամակում նա կոչ է անում դիմադրել Գերմանիայի դաշնակից թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրագործվող դաժանություններին: Այդ դաժանությունները նա համեմատել է առաջին քրիստոնյաների հետապնդումների հետ»:
Դիտարկմանը, թե իր աշխատանքում նա կտրուկ քննադատում է կայսերական Գերմանիայի կառավարությունը, որը կարող էր փրկել հայերին, սակայն չի արել, Հեզեմանն ընդգծել է. «Այո, կարող էր, եթե անհրաժեշտ ճնշում գործադրեր»: Այն ժամանակվա կարդինալ ֆոն Բետմեն-Հոլվետը հայտարարում էր, որ իրենց միակ նպատակն է Թուրքիան պահպանել մինչև պատերազմի ավարտը, իսկ հայերը կմեռնեն, թե ոչ՝ նրանց հետաքրքիր չէ»: «Դեռևս շատ են վիճում այն հարցի շուրջ, որ Օսմանյան կայսրությունում գերմանացի զինվորականները ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել են Հայոց ցեղասպանությանը, սակայն, անկասկած, մենք՝ գերմանացիներս, պատասխանատվություն ենք կրում՝ թեև լռում ենք այդ մասին»,- հավելել է պատմաբանը:

Դիտվել է՝ 1443

Մեկնաբանություններ