Ավստրիայի եկեղեցիների էկումենիկ խորհուրդը նամակով դիմել է նախագահին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը և օրինակ ծառայել մյուս երկրներին։ Նամակն ուղարկվել է նախագահ Հայնց Ֆիշերին, Ազգային խորհրդի նախագահ Դորիս Բյուրեսին, կանցլեր Վերներ Ֆայմանին և արտգործնախարար Սեբաստիան Ֆուրցին։ Նամակում, որ ստորագրել են ավետարանչական-մեթոդիստական, կաթոլիկ, լյութերական եկեղեցիները, ասվում է, որ ճանաչումը պետք է լինի մինչև ապրիլի 24-ը։