«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Փարիզում Ցեղասպանության թեմայով համաժողովին մասնակցել են փորձագետներ ամբողջ աշխարհից

Փարիզում Ցեղասպանության թեմայով համաժողովին մասնակցել են փորձագետներ ամբողջ աշխարհից
30.03.2015 | 14:56

Փարիզում անցկացվել է եռօրյա գագաթնաժողով՝ նվիրված «Օսմանյան կայսրության հայերի Ցեղասպանությանը Մեծ պատերազմին» խորագրով։ Համաժողովն անցկացվել է Սորբոնի Մեծ ամֆիթատրոնում։ Պատմաբանները, հետազոտողները, քաղաքական վերլուծաբաններն ու լրագրողները հավաքվել էին ներկայացնելու իրենց աշխատանքն ու մտորումները Ցեղասպանության հետազոտման 100 տարիների վերաբերյալ։ Համաժողովը կազմակերպել էր Միջազգային գիտական խորհուրդը։ Ֆրանսիայի կրթության և գիտության նախարար Նաժաթ Վալուդ-Բելկասեմը երախտագիտություն է հայտնել պատմաբաններին և հարգանքի տուրք մատուցել բոլոր մտավորականներին, ովքեր կորցրել են իրենց կյանքը հայ լինելու համար, խոսել է Կոմիտասի, Դանիել Վարուժանի և Զապել Եսայանի մասին։
Նա իր մտքերն է կիսել Հրանտ Դինքի վերաբերյալ, երախտագիոտություն հայտնել համաժողովին ներկա թուրք մտավորականներին։ Փարիզի տարածաշրջանային խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ժան-Պոլ ՈՒշոնի խոսքով՝ խորհուրդը Histoire ամսագիրը, որը ժամանակագրում է Հայոց ցեղասպանության պատմությունը, կբաժանի Փարիզի և շրջակա տարածքների բոլոր ավագ դպրոցներին։ Միջոցառումը տեղի կունենա մայիսի 27-ին, որին ներկա կլինի նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Պատմաբան Վինսենտ Դյուկլերի խոսքով՝ Ֆրանսիան աշխատում է մարել պարտքը հայերի հանդեպ՝ նրանց փրկելու բոլոր հնարավոր ջանքերը չգործադրելու համար։

Դիտվել է՝ 1109

Մեկնաբանություններ