Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Zaman. Պահարանում պահված դին

Zaman. Պահարանում պահված դին
19.03.2015 | 00:14

Թուրքական Zaman պարբերականում հրապարակված հոդվածում Ջուսթ Լեգենդինջքը խոսել է մոտեցող Ապրիլի 24-ի, Թուրքիայի կառավարության քայլերի, Ցեղասպանության մասին հրապարակումների, այդ թվում՝ «Քարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի գրքի մասին:
«Ապրիլի 24-ն արդեն երևում է հորիզոնում, և փախուստի տեղ չի մնացել: Այդ օրն աշխարհի չորս կողմերում մարդիկ Հայոց ցեղասպանությունն են հիշատակելու:
Թուրքական կառավարությունն ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից այլ կողմ շեղելու նպատակով Չանաքքալեի պատերազմի 100-ամյակն անամոթաբար նույն օրը նշելու քայլ ձեռնարկեց: Այդ ջանքերը, սակայն, արդյունավետ չեն լինելու, և Թուրքիան զուր վարկաբեկվելու է: Ապրիլի 24-ը մոտենում է, և 1915-ին Օսմանյան կայսրության ժամանակ հայերի հետ պատահածի մասին շատ բաներ են ասվելու ու գրվելու:
«Քարնեգի» հիմնադրամում աշխատող գրող և լրագրող Թոմաս դե Վաալը 1915-ից հետո տեղի ունեցածների մասին պատմել է «Մեծ աղետ. Հայերն ու թուրքերը՝ Ցեղասպանության ստվերում» գրքում: Դե Վաալը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հարցերով մասնագետ է և 1915-1916 թվականների մասին այլ պատմություն գրել չի ցանկանում: Գիրքն այդ տարիներին տեղի ունեցած տեղահանության և կոտորածների վերաբերյալ արդար և հավասարակշռված քննարկում է սկսում: Դրան զուգահեռ Դե Վաալն իր տեսակետն է արտահայտում գրքի սկզբում՝ օգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը: Դե Վաալը նշում է, որ միայն 1965-ից հետո են հայերը Ցեղասպանությունը ճանաչելու պահանջ ներկայացրել, և դա Խորհրդային Հայաստանից դուրս ապրողների համար ինքնության հարց է դարձել: Նա լավատեսորեն կարծում է, որ թուրք հասարակությունն ի վերջո հասկանալու է, թե Օսմանյան կայսրության գոյության վերջում մոտ 2 մլն հայերն ինչպես են «անհետացել»: Հետո հիշատակվում են Ջենգիզ Աքթարի խոսքերը՝ «Դիակը պահարանում պահելու համար չափազանց ծանր է»»:

Դիտվել է՝ 1381

Մեկնաբանություններ