Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«Չլիներ Չանաքքալեի հաղթանակը, չէր լինի Հայոց ցեղասպանությունը»

«Չլիներ Չանաքքալեի հաղթանակը, չէր լինի Հայոց ցեղասպանությունը»
16.03.2015 | 18:44

Ստամբուլի Բիլգի համալսարանի սոցիալական գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Այհան Աքթարը համոզված է, որ եթե Չանաքքալեի ճակատամարտում Օսմանյան կայսրության հաղթանակը չլիներ, հայերին տեղահանելու որոշում չէր կայացվի: Նա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը համարվող Ապրիլի 24-ին Չանաքքալեի հաղթանակի օր հռչակելը ցավերով մրցելու քայլ է որակում:
Չանաքքալեի մարտերին մասնակցող հայերի գոյության մասին բարձրաձայնած թուրք գիտնականը պատմել է, թե քննադատական ինչպիսի արշավի է հանդիպել հայ սպա Սարգիս Թորոսյանի մասին առաջին անգամ Taraf պարբերականում հրապարակած հոդվածից հետո: Նա անդրադարձել է նաև Ռեջեփ Թայիբ Էրդողանի (2014-ին) հայերին ուղղված ցավակցական ուղերձին և անակնկալ որակել:
«Այդ ցավակցական ուղերձն անակնկալ էր: Հայկական թեզերի համաձայն՝ մահացած հայերը, մեր զինվորների նման, եղանակային պայմանների, տարածաշրջանում գրանցված հիվանդությունների հետևանքով էին մահացել: Անգամ այդ թեզերի մասին գրքեր են գրվել: Սակայն շատ ջրեր են հոսել, և վարչապետ Էրդողանն անցյալ տարի ցավակցեց: Եթե ցավակցություն կա, նշանակում է, որ մահեր են գրանցվել»,- ասել է նա: Նա չի բացառել, որ այդ քայլերին հաջորդող քայլեր լինելու են, ստիպված են լինել: «Գոհ ենք, թե ոչ, 2002-ից հետո երկրում ժողովրդավարացման գործընթաց է սկսվել: Դա այժմ կարող է շատերին անհանգստություն պատճառել: Մենք 2005-ին ոստիկանների հսկողությամբ համաժողով իրականացրինք, իսկ 2015-ի ապրիլի 24-ին Թաքսիմում հազարավոր մարդիկ են լինելու»: Անդրադառնալով հարցին, թե այդ հաջողված ժամանակահատվածում հետքայլեր են տեղի ունենում, ինչպես հայ-թուրքական արձանագրությունները, թուրք պրոֆեսորն ասել է. «Ցավոք, քաղաքականությունը ոչ թե շիտակ, այլ զիգզագաձև քայլերից է բաղկացած: Ահմեդ Դավութօղլուն, արտաքին քաղաքականության դիվանագետներն ու Աբդուլլահ Գյուլն Արձանագրություններ էին կազմել, դրա համար գաղտնի հանդիպումներ էին ունեցել: Արձանագրություններ են ստորագրվել: Ֆուտբոլային դիվանագիտությունն էր օրակարգում: Սակայն Էրդողանն ամեն ինչ ջնջեց: Ադրբեջանի նավթային քարոզչությունից ազդվելով՝ Արձանագրություններն աղբարկղը նետվեցին: Սակայն ամեն դեպքում դրականը տեսնել է պետք»: Նա նշել է, որ այդ զարգացման հարցում կարևոր է եղել լրագրող Հրանտ Դինքի դերակատարությունը: «Մեր սիրելի Հրանտ Դինքի մահը նրա ընկերների՝ մեզ համար մեծ հարված էր: Այս հարցի զգայունությունը նրա մահից հետո շատ ավելացավ: Ես 1915-ի հարցով սկսեցի զբաղվել Դինքի սպանությունից հետո: Օսմանյան բանակի հայ սպաների մասին ուրիշներն էլ կարող էին գրել, սակայն դա արդեն իմ պարտականությունն էր»,- ասել է նա:

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ