Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Ներդրում, ոչնչացում, ունեզրկում

Ներդրում, ոչնչացում, ունեզրկում
20.02.2015 | 11:57

Շապին Գարահիսար


Այս քաղաքը հայտնի է եղել նաև Կոլոնիա (Կողոնիա) և Նիկոպոլիս անուններով։ Գտնվում է Սև ծովի ավազանին պատկանող Գայլ (Կելկիթ) գետի Ակշեհր վտակի ափին։ Շրջակայքում կան արծաթախառն կապարի հանքեր, որոնք շահագործվել են հին ժամանակներից։
Նոր ժամանակներում միշտ եղել է համանուն գավառի կենտրոնը, որը մերթ մտել է Տրապիզոնի նահանգի (վիլայեթ), մերթ էլ Սեբաստիայի մեջ։ Օսմանյան թուրքերն այն նվաճել են 1473 թ.։
XIX դ. սկզբներին նրա հայ բնակչությունը մոտ 400 տուն էր։ Գրեթե նույնքան էին հույներն ու թուրքերը միասին։ 1872-1873 թթ. այստեղ կային հայկական 502, հունական 150 և թուրքական 2000 տուն բնակիչներ։ XX դարի սկզբներին քաղաքն ունեցել է մոտ 20000 հայ, հույն, թուրք և այլ ազգի բնակչություն: Բնակչության զբաղմունքները կազմում էին մոտ երկու տասնյակի հասնող արհեստները, ներքին ու արտաքին առևտուրը, քաղաքի շուկայի խանութների ու կրպակների թիվը 60-ից անցնում էր։ Նրա բնակչության զգալի մասը, գլխավորապես թուրքերը, զբաղվում էր հողագործությամբ։


Շապին Գարահիսարի համար առանձնահատուկ նշանակություն ուներ արծաթի և կապարի հանույթը։ Վիճակագրական տվյալների համաձայն, կապարաարծաթի հանքը XIX դ. երկրորդ կեսին տարեկան 4,5 միլիոն ռուբլու հասույթ էր տալիս։ Սակայն այդ պատկառելի քանակությամբ եկամուտներն ամբողջությամբ դուրս էին տարվում, որովհետև հանքավայրի շահագործումը հանձնված էր անգլիական մի առևտրական ընկերության։ Հանքավայրում հիմնականում աշխատում էին հույներն ու հայերը։
Արևմտյան Հայաստանի ողջ հայության հետ միասին Շապին Գարահիսարի հայ բնակչությունը ևս ենթարկվել է զանգվածային բնաջնջման և բռնի տեղահանման։ 1895 թ. օսմանյան ցեղասպանների կազմակերպած ջարդերին զոհ գնացին 5000 գարահիսարցիներ, իսկ 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ Շապին Գարահիսարն ընդհանրապես հայաթափ է լինում, նրա 7800 հայ բնակիչների մի մասը զոհ է գնում թուրքական յաթաղանին, իսկ մյուս մասը տարագրվում է զանազան երկրներ։

Գլխաւոր քաղաք Սեբաստիոյ կուսակալութեան համանուն գաւառի: Կþինկնայ Կարնոյ և Եւդոկիոյ մէջտեղ, Ագշար դաշտի հիւսիսային կողմը: Կառուցուած է բարձրագագաթ քարալերան մը ստորոտը: Տները և շուկաները շինուած են լերան ստորոտը:
Քաղաքիս բնակիչք են 11700 հոգի, բաժնուած հետեւեալ կերպով. մահմետականք՝ 7500 հոգի, հայք լուսաւորչական՝ 1700, կաթուղիկէ՝ 750, բողոքական՝ 500, յոյնք՝ 1650:
Հայք ունին երկու եկեղեցի՝ Ս. Ստեփանոս և Ս. Աստուածածին, ունին նաև երկու ուսումնարան՝ Մուշեղեան և Ս. Փրկչեան, միահամուռ մօտ 500 աշակերտներով:
Ժողովուրդը աչալուրջ լինելով, տակաւին լաւ վիճակի մէջ է տեղւոյս վաճառականութիւնը: Ամբողջ Շապին Գարահիսարի տարեկան վաճառականական շարժումն կը հասնի միջին հաշուով 2133485 ֆրանկաց, յորոց 1469305 ֆրանկը դուրս ղրկած ապրանքներու գինն է և 464180 ֆրանկ ներմուծուած ապրանքներու գին:
Շապին Գարահիսարի արտածումի նիւթերէն մին է մորթը իր տեսակներով՝ հում վիճակի մէջ, որու մասին եռանդուն աշխատութիւն մը կը տիրէ հրապարակին վրայ յունիսէն մինչեւ դեկտեմբերի վերջերը: Գլխաւոր գործ ընողներն են «Մանուկ Ղուկասեան և Կարապետ Շէհմէնէտեան ընկ.», «Յակոբ Շէհրիկեան և Երեմիա Թէվէքէլեան ընկ.», որոնք կանուխէն կը բռնեն մորթին հրապարակը, այսինքն` դրամ կուտան մսավաճառներուն ու տեղը այծի, ուլի և ոչխարի մորթեր կþառնեն նախապէս իրենց պայմանագրութեան մէջ որոշուած գներով: Վերջը զանոնք լաւ մը կþաղեն չնեխելու համար ու արեւուն կիզիչ ճառագայթներուն տակ փռելով կը չորցնեն: Չորնալէն վերջը հակեր կը կապեն ու Կիրասոնի ճամբով կը ղրկեն ուղղակի Եւրոպա:
Շապին Գարահիսարի երկրագործական զանազան արտադրութեանց մէջ գլխաւոր տեղ մը սկսած է գրաւել հաւկիթը: Այս ճիւղին վրայ գլխաւոր գործ ընողներն են «Տաճատ Նուրիխանեան և Հրանդ Օզանեան ընկ.» և Զապնօղլու Ահմէտ, որոնք տարեկան 8000-9000 ոսկիի հաւկիթ կþարտածեն այս գաւառէն և Կիրասոնի ճամբով ուղղակի Մարսիլիա կը ղրկեն:

Հարուստք. Այնաճեան Մկրտիչ, Այնաճեան Յարութիւն՝ պատուաւոր և գործունեայ, Մարկոսեան Աւետիս և Մարտիրոս եղբարք, Ալթունեան Առաքել, Տէր-Մեսրոբեան Գասպար, Վեցիկեան Աւետիք և այլք:

Գողութիւնները և յափշտակութիւնք յաճախ տեղի կունենան, ապրանք կþառնեն գինը չեն վճարեր, հայը կը ծեծեն, կը հայհոյեն հաւատք և պատիւը, կը սպառնան և այս ըրողներն են զաւթիաները ու քաղքի թուրքերէն սրիկաները և ֆերարները ընդ պաշտպանութեամբ մեծաց:
Ավուդամուշ ըսուած թաղի թուրքերը, որ քաղաքին կից են գրեթէ, առհասարակ գող են և աւազակ, թէ վաճառականաց ապրանքները և թէ գեղերը երթևեկողները կը կողոպտուին ասոնցմէ:

1915թ. օգոստոսի դրությամբ Շապին Գարահիսարից սպանվել, անհետացել, իսլամացվել և առևանգվել էր 25200 հայ:

Սիվրի-հիսար

Հնարամիտ էր սիվրիհիսարցին. առանց արոտավայր ունենալու` անասնապահ էր ու կենդանաբույծ, առանց մշակելի ջրառատ հողային տարածություն ունենալու` մշակ էր ու հողագործ, շահակցական կապերով կապված էր քուրդ անթիվ գյուղացիների հետ և զբաղվում էր տավարաբուծությամբ ու հողամշակությամբ։ Ամենանշանավոր դեմքերից էր նորաշեն Ազգային վարժարանի բարերար Ստեփան աղա Թոսունյանը, որն ուներ 5-6 հազար գլուխ մեծուփոքր ամեն կարգի ընտանի անասուններ։
Հայ առևտրականների մենատիրությունն էր արտահանումն ու ներմուծումը. գլխավոր ապրանքներն էին այծի մազը (պրոն), ափիոնը, ալաջեհրին, գխտորը (մազը), մատուտակը (մետան քյոքյու), շուշման, ինչպես նաև ցորենը, գարին, հաճարը, ոսպը և այլ հողաբերքը, որոնք հիմնական դեր էին խաղում տնտեսական բարգավաճման տեսակետից։

Առաջնակարգ անասնաբույծ վաճառականներ էին Կարապետ (Չորբաջի) և Պողոս Հելվաճյանները, մեծաքանակ մանուֆակտուրայի վաճառականներ էին Կ. Պոլսի շուկայի հայտնի դեմքեր Պալյանները, Պայլոզյանները, Կյոստենյանները։ Քաղաքի ամենահայտնի պատվական դեմքերից էր Գալփաքճյան Հակոբ աղան, որ միայն Իզմիրից ներմուծում էր մեծաքանակ մանուֆակտուրա։
Շուկայում ակնառու դիրք ունեին Պոտուրյանը, Չեթինյանը, Թութլյանը, Գամպուրյանը, Լևոն Բարսեղյանը։ Տիգրան ու Մեսրոպ Գիզիրյան եղբայրների, Հարություն Արապյանի ձեռքում էր երկաթե իրերի և ամեն կարգի շինանյութերի առևտուրը։

Սիվրի-Հիսարում լայն տարածում ուներ գորգագործությունը, որի նախաձեռնողները եղան Դավթյան եղբայրները։ Կային նաև ընտանիքներ, որոնք, որպես շահաբեր գործ, իրենց տանն ունեին սեփական դազգահներ։
Ամեն սիվրիհիսարցի ընտանիք իր տան կահավորանքում ուներ գորգ ու կարպետ։ Մեծահարուստ գորգավաճառ Ստեփան Ավետիքյանը, որի հարստությունը գնահատվում էր շուրջ 100000 օսմանյան ոսկի, Իզմիրից Սիվրի-Հիսար գալով` հիմնեց երկու տասնյակ արտադրամասեր` աշխատանք տրամադրելով քաղաքի հայ կանանց ու աղջիկներին։

Խաղողը քաղաքացու ամենակենսական պարենն էր, ինչպես հացահատիկը. մառաններում փոքր կարասներով ամբողջ տարին զանազան քաղցրավենիքներ էին պահում։ Ինչպես նաև պաշարում էին դդմի, սմբուկի, ծիրանի, կեռասի, թզի քաղցրավենիքներ, ընկույզով պաստեղ, ճուխտակ, թարխանա և այլն։
Թուրք գյուղացիները սպասում էին տարվա այդ եղանակին և լցվում էին հայկական թաղերը` ավանակները բեռնած կամ շալակով դդում, պանիր, սմբուկ, կանաչ լոբի, եգիպտացորեն, արևածաղկի սերմ, ընկույզ, կարագ և այլ մթերքներ ծախելու։

Քաղաքացու գլխավոր մտահոգությունը վառելանյութն էր, մանավանդ ձմռան երեք ամիսներին։ Խոր ձմեռ, 3-4 մետր ձյուն, ամբողջ քաղաքը կղզիանում էր, հաղորդակցության բոլոր միջոցները փակվում էին։ Չէր լինում մի ձմեռ, որ հարյուրավոր անասուններ, մարդիկ չսառչեին գյուղերի ճամփաներին։ Նույնիսկ քաղաքի հսկա ժամացույցի ձայնը չէր լսվում։ Միայն առավոտ-իրիկուն ժամկոչ Գասպարի կոչնակի հնչյունները խոր լռության մեջ հասնում էին քաղաքի ծայրամասերը։

Քանի որ քաղաքը գտնվում էր բանուկ ճանապարհներից հեռու, հազվադեպ կարելի էր հանդիպել օտարականների։ Համայնքային վիճակ գոյություն չուներ` ոչ կաթոլիկ, ոչ բողոքական։ Միայն հարուստ վաճառականները Կեսարիայից, Պոլսից, Իզմիրից, Էսկի-Շեհիրից տարին մեկ անգամ` գարնանը կամ ամռանը, գալիս էին ափիոն, թիֆթիկ ¥այծի մազ¤, գուլպա, գորգ, ձեռագործներ գնելու։ Հաճախ կտեսնվեին թափառական մանրավաճառ հրեաներ` իրենց ավանակներով, ինչպես նաև կյանքի ապահոգրական ընկերությունների հայ և օտարերկրացի պաշտոնյաներ։ Մեծ թվով ծնողներ` ոչ միայն հարուստ, այլև միջին դասի անձինք, իրենց հնարավորության սահմաններում, քսան տարվա համար կամ ցկյանս ապահովագրվում էին` ի նպաստ իրենց զավակների։

Թամզարա

Գիւղաքաղաք Կեսարիոյ առաջնորդական վիճակի մէջ, Նիկոպոլսէն մէկ ժամու ճանապարհ հեռու դէպի հիւսիս: Շրջապատեալ է լերանց շղթաներով. ծառազարդ պարտէզներու մէջ քաղցրակարկաչ առուակներովն ու փոքրիկ անտառովը գեղատեսիլ հովիտ մը կը կազմէ, և գարնան շատ վայելչագեղ տեսարան մը կþընծայէ:


Երբեմն 800 տուն բնակիչ ունէր և առեւտրական հրապարակին վրայ մեծ համբաւ ստացած էր բնակչաց ինքնահնար արհեստովն, սակայն եւրոպական ապրանքներու ի Թուրքիա մուտքն և արհեստաւորներու մեծագոյն մասին անմիութիւնը արհեստին զարգացման և յառաջադիմութեան դէմ մեծամեծ արգելքներ հանելով՝ բնակիչները ստիպեցին գաղթել հեռաւոր քաղաքներ ու երկրներ. այժմ 350 տուն մնացած են, որոնց 100-ը մահմետական:
Հայերը տարազագործութեամբ կամ ոստայնանկութեամբ կը զբաղին և թէպէտ բաւական յաջողակ ու ճարտար են, սակայն նիւթական պակասութեան պատճառաւ չեն կարող իրենց արհեստը զարգացնել:
Թամզարայի գաղթականներու մեծ մասը ի Կիրասուն և ի Պոնտոս կը գտնուի այժմ և վաճառականութեան մէջ բաւական յաջողակ վիճակ մþունի. կը փափաքին ու կը ջանան նիւթապէս ու բարոյապէս օգնել իրենց հայրենեաց:
Աւանդութիւններ կը հաստատեն, թէ տեղւոյս հայ բնակիչները Անւոյ գաղթականութեան մէկ մասն է, որ Փոքր Ասիոյ այս գեղադիր վայրն եկած ընտրած և բնակութիւն հաստատած է: Հիւրասէր, բարեպաշտ և բարեգործ են, ինչպէս նաեւ ուսումնասէր և ընթերցասէր: Խաշեան և Խրիմեան գերդաստաններէ երկու բարեսէր անձինք, մեկը՝ 250 և միւսը 340 օսմանեան լիրա կտակած են Ս. Գէորգի վանաց և Արամեան երկսեռ վարժարանաց անուան, և այս գումարներով Նիկոպոլսոյ մէջ անշարժ կալուածներ գնուած են: Արամեան վարժարանը Ս. Թագաւոր եկեղեցւոյ Քարէ-պանդոկին վրայ շինուած է:
Հայերը ու թուրքերը բարի դրացիութեամբ և ջերմ սիրով կþապրին միմեանց հետ և շատ անգամ մէկմէկու դատերու իրաւարար կը լինին:

Էջի պատասխանատու` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ