«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Էրդողան. «Թուրքիան թույլ չի տա խեղաթյուրել 1915-ի իրադարձությունները»

Էրդողան. «Թուրքիան թույլ չի տա խեղաթյուրել 1915-ի իրադարձությունները»
09.01.2015 | 11:10

Թուրքիան թույլ չի տա խեղաթյուրել պատմական փաստերը, այդ թվում` 1915-ի իրադարձությունները՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի դեսպանների համաժողովի ժամանակ։ Նա նշել է, որ այս տարի աշխարհի որոշ շրջանակներ նշելու են «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» 100-րդ տարելիցը։ APA գործակալությունը, վկայակոչելով CNN Turk հեռուստաընկերությունը, հաղորդում է, որ Էրդողանը ճաշի է հրավիրել համաժողովին մասնակցած Թուրքիայի դեսպաններին և ճաշկերույթի ընթացքում խոսել նաև հայկական հարցերից։ Էրդողանն ասել է, թե հայերը գերադասում են իրենց էներգիան վատնել «այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը» քաղաքականացնելու վրա։ «Այս կապակցությամբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դրսում լայնածավալ գործունեություն է տանում։ 2015 թվականին նախարարությունը և համապատասխան այլ կառույցներ աշխատելու են համակարգված։ Ես համոզված եմ, որ նրանք կարող են հաղթահարել անհիմն մեղադրանքները»,- դեսպանների հետ հանդիպմանն ասել է Թուրքիայի նախագահը։
Աշխարհի երկրներում հավատարմագրված Թուրքիայի դեսպանների, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների չորսօրյա համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը։ Թուրքական Today’s Zaman-ի փոխանցմամբ՝ համաժողովում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Եվրոպային մեղադրել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում կանխակալ, միակողմանի վերաբերմունք ցուցաբերելու մեջ և նշել է, որ չնայած դրան՝ Անկարան շարունակում է Եվրամիությանը ինտեգրվելու ջանքերը։ Նա ասել է, որ արտգործնախարարությունը և կառավարությունն ամեն ինչ անում են թուրք հանրությանը ոգևորելու ԵՄ-ին անդամակցելու հեռանկարով, ջանքեր են թափում, որ Թուրքիայի քաղաքացիները կարողանան առանց վիզայի Շենգենի գոտու երկրներ մեկնել։ Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին՝ նա ևս մեկ անգամ պնդել է Սիրիայի տարածքում անվտանգության և ոչ թռիչքային գոտիներ ստեղծելու Անկարայի դիրքորոշումը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի կապակցությամբ, որն ավարտվել էր թուրքերի հաղթանակով, Չավուշօղլուն պլանավորել է դեսպանների համաժողովի շրջանակում հունվարի 9-ին մեկօրյա այց կատարել Չանքալայի նահանգ։ «Անադոլու» լրատվական գործակալությունը նաև որոշ թվաբանական տվյալներ է հաղորդում. Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան դիվանագիտական ներուժի տեսանկյունից դարձել է աշխարհի 6-րդ երկիրը։ Թուրքիան աշխարհով մեկ 228 դեսպանատներ և դիվանագիտական ներկայացուցչություններ ունի։ Ստամբուլը բազմաթիվ երկրների գլխավոր հյուպատոսությունների թվով դարձել է աշխարհի երկրորդ քաղաքը Նյու Յորքից հետո։

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ